1

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

1 հուլիսի 2002 - 22:59 AMT  15:45 GMT
Նիստի մասնակիցները քննարկում են, մասնավորապես, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, մալարիայի կանխման, վտանգավոր ապրանքների բժշկական գնահատման հարցերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխհարաբերությունները:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԴԵՄ, ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

1 հուլիսի 2002 - 22:54 AMT  15:45 GMT
Ահաբեկիչները «մահվան դատավճիռ» են կայացրել 14 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, ըստ նրանց, մեղավոր են 1999 թվականի հոկտեմբերին Թուրքիայի բանտերում կատարված իրադարձություններում, ինչի արդյունքում զոհվել են մեծ թվով բանտարկյալներ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

1 հուլիսի 2002 - 22:36 AMT  15:45 GMT
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շախսուվարյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը` այն մասին, թե իբր Վրաստանից դուրս բերված ռազմական տեխնիկան հանձնվում է հայկական կողմին:

ԼԻՏՎԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 հուլիսի 2002 - 21:43 AMT  15:45 GMT
Համաժողովի նպատակն է ` ներկայացնել Հարավային Կովկասի պետություններին` Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, Բալթիայի երեք պետությունների համագործակցության փորձը պաշտպանության բնագավառում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱ

1 հուլիսի 2002 - 21:38 AMT  15:45 GMT
Ձեռք է բերվել նաեւ Ուկրաինայի խորհրդարանի խոսնակի Հայաստան պատասխան պաշտոնական այց կատարելու պայմանավորվածություն:

ՎՐԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄԸ ՆԱՏՕ-ի «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻՆ

1 հուլիսի 2002 - 20:09 AMT  15:45 GMT
Այդ մասին հայտարարել է Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի համակարրգող շտաբի պետ Իրակլի Բատկուաշվիլին:

ԻՏԱԼԻԱՅԻ ՍԱԼԳԱՐԵԴԱ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՆՎԱՆԱՓՈԽՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ»-ով

1 հուլիսի 2002 - 19:42 AMT  15:45 GMT
Այդպիսի որոշում է ընդունել Սալգարեդայի քաղաքապետարանը, որը դեռեւս 2000 թվականին ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՓԱՍՏԵՐԸ

1 հուլիսի 2002 - 19:24 AMT  15:45 GMT
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ կապ չի տեսնում այդ միջադեպերի եւ օրերս Ստամբուլում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ նախարարների հանդիպման միջեւ:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶԵՆՔ, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

1 հուլիսի 2002 - 19:12 AMT  15:45 GMT
Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շախսուվարյանը, այդ տեխնիկան ընդամենը տեղակայվել է ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայում, որը գտնվում է Գյումրի քաղաքում:

ԲԱՔՈՒՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԵՎՐՈՊԱՆ ԾԱԽՎԵԼ Է ՀԱՅԵՐԻՆ

30 հունիսի 2002 - 05:00 AMT  15:45 GMT
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նիստն ավարտված է: Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները, վերջապես, Ղարաբաղի հարցերով զեկուցող նշանակեցին, որը դարձավ ԵԽԽՎ-ի սոցիալիստական ֆրակցիայի առաջնորդ, բրիտանական պատվիրակության ղեկավար Թերրի Դեվիսը: Զեկուցողի նշանակումն անցավ առանց արտառոց դեպքերի, որը չի կարելի ասել փախստականների հետ կապված իրավիճակի զեկույցի լսումների եւ Ադրբեջանի մասին զեկուցողի ելույթի հետեւանքների մասին: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները, դժգոհ մնալով զեկույցի բովանդակությունից եւ ելույթից, մինչ այդ երբեւէ տեղի չունեցած սկանդալ բարձրացրին: Բանն հասավ նրան, որ ադրբեջանական պատվիրակությունը դիմեց ԵԽԽՎ-ի նախագահ Պիտեր Շիդերին Ադրբեջանի գծով զեկուցող, Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, շվեյցարական պատգամավոր Անդրեաս րոսսի դեմ բողոքով, որը մեղադրվեց ադրբեջանաֆոբիայի մեջ: Աննախադեպ իրադրություն է: Եվրախորհրդի պատմության մեջ առաջին անգամ ոչ թե զեկուցողն է մեղադրանքներ ներկայացնում իր պարտականությունները չկատարած երկրին, այլ ընդհակառակը` պարտականությունների իրականացումը ձախողած երկիրը` զեկուցողին:
1
---