Քաղաքականություն.

ԵԽԽՎ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԿԺԱՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ` ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ՆՐԱՆ ԾԵԾԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Պաշտոնական Բաքուն համաձայնել է վերսկսել ԵԽԽՎ-ի մոնիտորինգային կոմիտեի զեկուցողի հետ համագործակցությունը:

15 հուլիսի 2002
Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին հայտարարած պատերազմում իրեն պարտված համարեց: Անձնատուր լինելու համաձայնագիր կարելի է համարել Խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւի նամակն` ուղղված ԵԽԽՎ-ի գլխավոր քարտութղար Բրունո Խալլերային: Չնայած ԵԽԽՎ-ի մոնիտորինգային կոմիտեի Ադրբեջանի գծով զեկուցող, Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրեյ Գրոսսի հետ կապերից հրաժարվելու մասին նախկինում արված հայտարարություններին` երկրի ղեկավարները նրան պաշտոնապես հրավիրել են Բաքու` ծանոթանալու ստանձնած պարտականությունների իրականացման գործընթացներին:
 
---