Քաղաքականություն.

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ

ԼՂՀ-ի գործող նախագահին դիմակայելու են երեք ընդդիմադիր

17 հուլիսի 2002
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակը հաստատվել է: Նախընտրական արշավին է ներգրավվել չորս թեկնածու` պետության գործող ղեկավար Արկադի Ղուկասյանը, երկրի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ղազարյանը եւ «Միասնություն» շարժման ղեկավար Գրիգոր Աֆանասյանը: Հատկանշական է այն, որ թեկնածուներից մեկն հաղթելու առավել մեծ հավանականություն ունի մյուսներից: Սակայն նախընտրական արշավի մասնակիցների կազմը եւ հայեցակարգերը կասկած չեն հարուցում, որ օգոստոսի 12-ին Ղարաբաղում ոչ թե ձեւական միջոցառում կընթանա, այլ` երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերի լուրջ հակամարտություն:
 
---