1

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՍՏԱՏԵՑ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

19 հուլիսի 2002 - 00:11 AMT  23:24 GMT
Կոմիտեն կոչ է արել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը եւ ուսումնասիրել թուրքական Ղարս եւ հայկական Գյումրի քաղաքների միջեւ երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ

18 հուլիսի 2002 - 22:45 AMT  23:24 GMT
Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆերի հետ հանդիպման ժամանակ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

18 հուլիսի 2002 - 20:52 AMT  23:24 GMT
Փաստաթղթի ստորագրմանը նախորդող հանդիպման ընթացքում Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերին եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը քննարկել են երկկողմ տնտեսական եւ մշակութային համագործակցությունն ընդլայնելու հարցեր, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ամբողջացնելու հնարավորությունները:

ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

18 հուլիսի 2002 - 20:41 AMT  23:24 GMT
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Բոնիվերին նշել է Հայաստանի նկատմամբ Իտալիայի ջերմ վերաբերմունքը եւ Հայաստանին օգտակար լինելու պատրաստակամությունը:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ԱՆԱՉԱՌ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՔՐԸ

18 հուլիսի 2002 - 19:39 AMT  23:24 GMT
Մինչ Ադրբեջանում քաղբանտարկյալների հիմնախնդրի վերջնական լուծումը ԵԽ անկախ փորձագետները եւ ղեկավարությունը չեն կարող բավարարված լինել այդ ոլորտում առկա իրավիճակով, նշել է Վալթեր Շվիմերը:

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԿՐՈՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

18 հուլիսի 2002 - 19:03 AMT  23:24 GMT
Համաժողովին մասնակցում են Վրաստանի Ուղղափառ եկեղեցու, Կովկասի մահմեդականների վարչության, Հայ Առաքելական Եկեղեցու, Ռուս Ուղղափառ եկեղեցու, Կովկասի հուդայական համայնքի, Կովկասի Կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԻՐԱՎԱԳԵՏԸ

18 հուլիսի 2002 - 18:55 AMT  23:24 GMT
Բոսնիայի եւ Հերցոգովինայի Գերագույն կոմիսարիատի մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար Քրիստոֆեր Հարլանդը նշել է, որ հենց այդ կերպ կարելի է պատասխանատվության ենթարկել Թուրքիային, որպես ցեղասպանություն իրականացրած պետության:

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ

17 հուլիսի 2002 - 05:00 AMT  23:24 GMT
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակը հաստատվել է: Նախընտրական արշավին է ներգրավվել չորս թեկնածու` պետության գործող ղեկավար Արկադի Ղուկասյանը, երկրի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ղազարյանը եւ «Միասնություն» շարժման ղեկավար Գրիգոր Աֆանասյանը: Հատկանշական է այն, որ թեկնածուներից մեկն հաղթելու առավել մեծ հավանականություն ունի մյուսներից: Սակայն նախընտրական արշավի մասնակիցների կազմը եւ հայեցակարգերը կասկած չեն հարուցում, որ օգոստոսի 12-ին Ղարաբաղում ոչ թե ձեւական միջոցառում կընթանա, այլ` երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերի լուրջ հակամարտություն:
1
---