Քաղաքականություն.

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

Իսրայելական զորքերը շարունակում են հայկական պատրիարքարանի հողերի անօրինական զավթումը

18 հուլիսի 2002
Իսրայելի գերագույն իրավական դատարանը քննության է վերցրել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի գահի առաջնորդի հայցը` կապված իսրայելական զորքերի կողմից հայկական պատրիարքարանին պատկանող հողերի զավթման հետ: Վերջին տաս տարիների ընթացքում պաշտոնական Թել-Ավիվն անընդմեջ փորձել է Պատրարքարանից անջատել եկեղացական հողերը: Սակայն ոչ մի անգամ նման գործողությունները չեն ուղեկցվել ուժային միջամտություններով: Այս անգամ կեղտոտ առաքելությունը հանձնարարված է բանակին: Արեւմտյան թեւի զորքերի հրամանատար Իցհակ Էյթանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ամոս Յարոնի տրված հրամանով առանց առաքելական եկեղեցու ղեկավարության եւ Իսրայելի կարգավիճակի երաշխիքն ապահովող երկրների համաձայնության, հայկական մասի տարածքում սկսվել է քաղաքի իսրայելական հատվածը Պաղեստինին մոտ գտնվող տարածքից անջատող պատի շինարարությունը:
 
---