1

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴԵՄ

24 հուլիսի 2002 - 00:08 AMT  10:07 GMT
Բողոքի ցույցն անցել է «Ո՛չ նոր միապետականությանը», «Հետաձգել հանրաքվեն», «Վերստին կազմավորել ընտրական հանձնաժողովները» կարգախոսներով:

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

23 հուլիսի 2002 - 23:54 AMT  10:07 GMT
«Հայոց ցեղասպանությանը նվիրված Հուշահամալիրը եւ թանգարանը Վաշինգտոնում կկառուցվի Սպիտակ տան մոտակայքում, այդ պատճառով մենք ջանում ենք գտնել լավագույն եւ բարձրորակ ճարտարապետների խումբ` Հայաստանից դուրս Հայոց ցեղասպանության առաջին հուշահամալիրի եւ թանգարանի կառուցման համար»,- հայտարարել է աշխատանքները համակարգող Ռոս Վարդյանը:

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕՋԱԽՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

23 հուլիսի 2002 - 22:46 AMT  10:07 GMT
Մինչ դեռ վերջերս Ինտերնետում հայտնվել է «Շարժում ընդդեմ ապօրինի ներգաղթողների» սայթը, որտեղ ասվում է, որ Մոսկվայի եւ հարակից շրջանների ամենավտանգավոր համայնքը ադրբեջանականն է, որը «գործնականում, լիովին վերահսկում է մայրաքաղաքի եւ այլ քաղաքների պարենային շուկան, արհեստականորեն ուռճացնում է մթերքների գները»:

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

23 հուլիսի 2002 - 22:18 AMT  10:07 GMT
Միության նպատակն է ամրապնդել եւ զարգացնել հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցությունը, բարենպաստ մթնոլորտ ստեղծել Հայաստանում ռուսաստանյան ներդրումների համար:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ՍԿԶԲԻՆ

23 հուլիսի 2002 - 22:06 AMT  10:07 GMT
Այդ մասին տեղեկացրել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

23 հուլիսի 2002 - 20:04 AMT  10:07 GMT
Այդ կապակցությամբ նախագահը հանդես է եկել Ադրբեջանի բանակի հետագա ուժեղացման օգտին:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌՈԿ-ԱՍՏՂԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՄՆ ՀԱՅԵՐԻՆ ՏԱՐԱԾԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

23 հուլիսի 2002 - 19:47 AMT  10:07 GMT
Ամերիկյան հայտնի «System Of A Down» ռոկ-խումբը սերտ համագործակցություն է սկսել Հայ Դատի հետ:

ԱՊՀ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ

23 հուլիսի 2002 - 19:18 AMT  10:07 GMT
Նիստի աշխատանքին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական ուժերի շտաբի պետերի կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ

23 հուլիսի 2002 - 19:13 AMT  10:07 GMT
Նման մակարդակով հանդիպումներն անցնում են փակ ռեժիմով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ:

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

18 հուլիսի 2002 - 05:00 AMT  10:07 GMT
Իսրայելի գերագույն իրավական դատարանը քննության է վերցրել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի գահի առաջնորդի հայցը` կապված իսրայելական զորքերի կողմից հայկական պատրիարքարանին պատկանող հողերի զավթման հետ: Վերջին տաս տարիների ընթացքում պաշտոնական Թել-Ավիվն անընդմեջ փորձել է Պատրարքարանից անջատել եկեղացական հողերը: Սակայն ոչ մի անգամ նման գործողությունները չեն ուղեկցվել ուժային միջամտություններով: Այս անգամ կեղտոտ առաքելությունը հանձնարարված է բանակին: Արեւմտյան թեւի զորքերի հրամանատար Իցհակ Էյթանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ամոս Յարոնի տրված հրամանով առանց առաքելական եկեղեցու ղեկավարության եւ Իսրայելի կարգավիճակի երաշխիքն ապահովող երկրների համաձայնության, հայկական մասի տարածքում սկսվել է քաղաքի իսրայելական հատվածը Պաղեստինին մոտ գտնվող տարածքից անջատող պատի շինարարությունը:
1
---