1

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՂԻ Է ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

25 հուլիսի 2002 - 22:37 AMT  07:00 GMT
«ANS» հեռուստաընկերությանը այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱՆՑՆՈՒՄ Է ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

25 հուլիսի 2002 - 21:55 AMT  07:00 GMT
Միջնորդները կքննարկեն այն հարցերը, որոնք կլինեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անձնական ներկայացուցիչների հուլիսի 29-30-ը Պրահայում կայանալիք հանդիպման օրակարգում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՆՎԻՐՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԿԿԱՅԱՆԱ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

25 հուլիսի 2002 - 21:52 AMT  07:00 GMT
Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

25 հուլիսի 2002 - 21:43 AMT  07:00 GMT
Այդ մասին հայտարարել է ինքը Տրուբնիկովը, որը գտնվում է Վաշինգտոնում աշխատանքային այցով:

ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐՈՎ

25 հուլիսի 2002 - 20:46 AMT  07:00 GMT
Բավական չէ միայն վավերացնել Եվրախորհրդի կոնվենցիաները, հարկավոր է նաեւ կատարել ԵԽ-ի կողմից առաջադրվող պահանջները, հայտարարել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման խմբի զեկուցող Անդրեաս Գրոսը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ

25 հուլիսի 2002 - 20:44 AMT  07:00 GMT
«Ռուսաստանում համոզված են, որ նման մոտեցումը իսկապես կնպաստի Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

ԹԵՀՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԿԱՊՈՂ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

25 հուլիսի 2002 - 20:00 AMT  07:00 GMT
Հայ-իրանական տնտեսական համագործակցության հանձնախմբի համանախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի խոսքերով, իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել 85 տոկոսով ապահովել թունելի շինարարության ֆինանսավորումը:

ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՎԻԶԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ 65 ՓՈՐՁ

25 հուլիսի 2002 - 19:23 AMT  07:00 GMT
Հիմնականում Չինաստանից, Հնդկաստանից եւ Պակիստանից ապօրինի միգրանտների կողմից Հայաստանը օգտագործվում է որպես տարանցիկ միջանցք Եվրոպա կամ ԱՄՆ ուղեվորվելու համար:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

25 հուլիսի 2002 - 19:21 AMT  07:00 GMT
Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի անլուծելիությունը կայանում է նրանում, որ հակամարտող կողմերը բավարար կամք չունեն փոխզիջման գնալու համար, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԱՐԴԵՆ ԱՇՆԱՆԸ

24 հուլիսի 2002 - 05:00 AMT  07:00 GMT
Ավարտվեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողների այցը Բաքու: Ինչպես եւ խոստացել էին, երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչները հրաժարվեցին ընդունել Անդրեաս Գրոսսին եւ Մարտինես Կասանին: Այսպիսով, պաշտոնական Բաքուն հավատարիմ մնաց եվրոպական կառույցներին հակասելու քաղաքականությանը, որոնք բավարարված չեն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքով:
1
---