ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՐԶԻ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ՕՍԿԱՐ ԼՈՊԵՍԸ

31 հուլիսի 2002 - 18:42 AMT  21:37 GMT
Եվրո-2004 առաջին ընտրական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի իր դաշտում ուկրաինացիների հետ սեպտեմբերի 7-ին:

ՀԱՅԸ ԲԱՆՏՈՒՄ ԷԼ ՀԱՅ Է

25 հուլիսի 2002 - 05:00 AMT  21:37 GMT
Տարբեր աղբյուրների համաձայն` այսօր Ադրբեջանում ծագումով հայ կամ հայկական արմատներ ունեցող երկուսից մինչեւ քսան հազար անձինք են բնակվում: Նրանք հիմնականում ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք են եւ նման ամուսնություններից ծնված երեխաներ: Այս մարդկանց բախտն ավելի չի ժպտացել, քան` փախստականներին: Նրանք, ովքեր ընտանեկան կապեր չունենալու պատճառով չեն կարողացել հեռանալ Ադրբեջանից, ստիպված են անտանելի ստորցումներ հանդուժել: Օրենքը բոլորովին չի գործում հայկական արյուն ունենալու կասկած հարուցող մարդկանց դեպքում: Սրանում համոզվելու հնարավուրություն են ունեցել վերջերս Բաքու այցելած ԵԽԽՎ-ի Ադրբեջանի գծով մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողները:
---