Քաղաքականություն.

ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Վրաստանի գավառների բնակիչները, որոնց տարածքներով նախատեսվում է անցկացնել արտահանող խողովակատարը, լի են վճռականությամբ` խոչընդոտելու շինարարության ընթացքին:

3 օգոստոսի 2002
Վրաստանի բնակիչների սաստկացող զանգվածային ելույթներն ընդդեմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաֆթատարի շինարարությանը նորից հիշեցնում են «դարի նախագծի» հեռանկարների կասկածելիության մասին: Պաշտոնական Թբիլիսին կարծես գիտակցում է, որ ազգաբնակչության սկսված բողոքներն, ուղղված նաֆթատարի անցկացման համար մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման կառավարության մտադրության դեմ, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Ապագա նաֆթատարի հետագիծն անցնում է հիմնականում հայերով բնակեցված շրջաններով, եւ բնական է, որ բողոքողների շարքերում հայերը քիչ չեն: Բաքվում այս հանգամանքը փորձում են ներկայացնել իբրեւ հայկական հատուկ ծառայությունների կողմից նախագծի իրագործումը տապալելու փորձ:
 
---