ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

3 օգոստոսի 2002 - 05:00 AMT  01:17 GMT
Վրաստանի բնակիչների սաստկացող զանգվածային ելույթներն ընդդեմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաֆթատարի շինարարությանը նորից հիշեցնում են «դարի նախագծի» հեռանկարների կասկածելիության մասին: Պաշտոնական Թբիլիսին կարծես գիտակցում է, որ ազգաբնակչության սկսված բողոքներն, ուղղված նաֆթատարի անցկացման համար մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման կառավարության մտադրության դեմ, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Ապագա նաֆթատարի հետագիծն անցնում է հիմնականում հայերով բնակեցված շրջաններով, եւ բնական է, որ բողոքողների շարքերում հայերը քիչ չեն: Բաքվում այս հանգամանքը փորձում են ներկայացնել իբրեւ հայկական հատուկ ծառայությունների կողմից նախագծի իրագործումը տապալելու փորձ:
---