ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ

13 օգոստոսի 2002 - 19:11 AMT  00:32 GMT
«Լեռնային Ղարաբաղն արդեն լուծել է իր անկախության հարցը եւ նրան Ադրբեջանին միավորելը` դեպի պատերազմը տանող ճանապարհ է»,- ընդգծել է Ղուկասյանը:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

8 օգոստոսի 2002 - 05:00 AMT  00:32 GMT
Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:
---