Քաղաքականություն.

Հայ գեներալը չի կարող հույսը դնել Բաքվի հյուրընկալության վրա

Հայաստանի ներքին գործերի նախարարին Բաքվում աղ ու հացով չեն դիմավորի

4 սեպտեմբերի 2002
Սեպտեմբերի 6-ին Բաքվում աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական, թվով չորրորդ նիստը: Խորհրդակցությանը կմասնակցի նա- ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն փոխնախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը - շտաբի հրամանատար, գնդապետ Էդուարդ Ղազարյանը: Հայ պաշտոնյաներին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը գործընկերների հետ քննարկելու համար իրենք պետք է մեկնեն մի երկիր, որի հետ Հայաստանը մինչ- վերջերս պատերազմական իրավիճակում էր - որի հետ որ-է հաշտության պայմանագիր մինչ այժմ չի կնքվել: Նախորդ նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը տվեցին հաջորդ նիստն Ադրբեջանում անցկացնելու համար: Բառացիորեն երկու օր անց պարզ կլինի` սխալվել են նրանք, թե ոչ:
 
---