12

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԵՀԱԿԱՆ ԿՐԻՆԻՑԱ-ԳՈՒՐՍԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

5 սեպտեմբերի 2002 - 23:16 AMT  03:54 GMT
Այդ, արդեն ավանդական դարձած, համաժողովում որպես կանոն քննարկվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների համագործակցության հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

5 սեպտեմբերի 2002 - 23:02 AMT  03:54 GMT
Այդ մասին հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը հանդիպելով Բեռլինի գլխավոր ճարտարապետ Կլաուս Ֆոտկեի հետ, որը ժամանել է Երեւան քաղաքաշինության ոլորտում համատեղ փորձարարական ծրագրի արդյունքները ամփոոելու համար:

ՈՒՌԱԼԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՐՄԱՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՈՒԺ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

5 սեպտեմբերի 2002 - 22:51 AMT  03:54 GMT
Ինչպես հաղորդել են պոտենցիալ գործատուները, տեղի զբաղվածության ծառայությունը չի կարողանում ապահովել ձեռնարկությունների պահանջը տեղական կադրերի հաշվին:

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

5 սեպտեմբերի 2002 - 22:27 AMT  03:54 GMT
Համաժողովում Հայաստանը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է «MADE IN ARMENIA. EXPO-2002» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

5 սեպտեմբերի 2002 - 22:05 AMT  03:54 GMT
Անցյալ տարի Գլենդելի ցուցահանդեսում ներկայացվել էր Հայաստանի ընդամենը 25 ձեռնարկությունների արտադրանքը, մինչդեռ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն 74 ձեռնարկություններ, ինչպես Երեւանից, այնպես էլ Հայաստանի մարզերից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

5 սեպտեմբերի 2002 - 21:46 AMT  03:54 GMT
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար, այդ հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը առանձին բանակցություններ է վարել Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի եւ այլ պաշտոնական անձանց հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵԽԽՎ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ

5 սեպտեմբերի 2002 - 20:27 AMT  03:54 GMT
Հանդես գալով Լյուքսեմբուրգում ԵԽԽՎ բյուրոյի նիստում` դիտարկման կոմիտեի համազեկուցող Անդրեաս Գրոսը որպես բացասական փաստ է անվանել քվեարկության հապճեպ անցկացումը եւ ծանրակշիռ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ի, դիտորդների բացակայությունը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՇԵԼ ՄԻԱՅՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

5 սեպտեմբերի 2002 - 20:19 AMT  03:54 GMT
Խոսելով համանախագահների տարածաշրջան առաջիկա այցի ծրագրի մասին, Գրիբկովը նշել է, որ օրակարգը դեռեւս որոշված չէ, սակայն, ինչպես սովորաբար, նրանք հուսով են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

5 սեպտեմբերի 2002 - 19:47 AMT  03:54 GMT
Հարավկովկասյան տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում սպասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի այցը Վրաստան եւ, հնարավոր է, Ադրբեջան:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

5 սեպտեմբերի 2002 - 19:16 AMT  03:54 GMT
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Թյերի Դը` Մոնբրիլյանի հետ հանդիպման ժամանակ:
12
---