ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՀԱՅԵՐԻ «ԵՐԿՐԱՄԱՍ» ԹԵՐԹԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ

5 սեպտեմբերի 2002 - 19:11 AMT  03:30 GMT
Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Կրասնոդարում կողոպտվել է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունը:

ԵՐԵՎԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ

5 սեպտեմբերի 2002 - 18:41 AMT  03:30 GMT
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին բրիտանական Midland Resources Holding Ltd. առեւտրա-արդյունաբերական ընկերությունը ճանաչվել է Հայաստանի էլցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթող:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ` ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

5 սեպտեմբերի 2002 - 18:33 AMT  03:30 GMT
Նիստի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերի 6-7-ը, նախատեսվում է ուսումնասիրել 2000-2003 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի եւ մինչեւ 2003 թվականը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի կատարման ընթացքը:

Հայ գեներալը չի կարող հույսը դնել Բաքվի հյուրընկալության վրա

4 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  03:30 GMT
Սեպտեմբերի 6-ին Բաքվում աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական, թվով չորրորդ նիստը: Խորհրդակցությանը կմասնակցի նա- ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն փոխնախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը - շտաբի հրամանատար, գնդապետ Էդուարդ Ղազարյանը: Հայ պաշտոնյաներին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը գործընկերների հետ քննարկելու համար իրենք պետք է մեկնեն մի երկիր, որի հետ Հայաստանը մինչ- վերջերս պատերազմական իրավիճակում էր - որի հետ որ-է հաշտության պայմանագիր մինչ այժմ չի կնքվել: Նախորդ նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը տվեցին հաջորդ նիստն Ադրբեջանում անցկացնելու համար: Բառացիորեն երկու օր անց պարզ կլինի` սխալվել են նրանք, թե ոչ:
---