12

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԿԱՏԱՐԻ ԷՄԻՐԸ

10 սեպտեմբերի 2002 - 23:37 AMT  07:15 GMT
Այդ մասին նա տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանին, որը համատեղության կարգով ներկայացնում է Հայաստանը Կատարում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՆՈՐՄԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

10 սեպտեմբերի 2002 - 23:06 AMT  07:15 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով` ԱՄՆ կառավարությունը ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը միջկառավարական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց որեւիցե նախապայմաններ առաջ քաշելու:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՂՀ-Ն ՈՐՊԵՍ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

10 սեպտեմբերի 2002 - 22:53 AMT  07:15 GMT
Այդ մասին Երեւանում այսօր հայտարարել է Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Անն Մարի Բեգենը:

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՇԵՆՔԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ

10 սեպտեմբերի 2002 - 22:40 AMT  07:15 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով` մայրաքաղաքի կենտրոնից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող դեսպանատան նոր շենքի շինարարության hամար կծախսվի 40 մլն դոլար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է

10 սեպտեմբերի 2002 - 22:08 AMT  07:15 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Հայաստանի Սահմանադրական դատարանում ներկայացնելով ընթացիկ տարվա հունիսին Մինսկում ստորագրված «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ մատակարարման մասին» հայ-բելառուսական համաձայնագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10 սեպտեմբերի 2002 - 22:07 AMT  07:15 GMT
Ինչպես ստորագրման արարողությանը հայտարարել է Կարեն Ճշմարիտյանը, 50 հազար դոլար արժողության ծրագիրը ենթադրում է փորձագիտական գնահատում, Հայաստանի ապագա տնտեսական զարգացման նախագծում եւ ամբողջովին միահունչ է աղքատության նվազեցմանը վերաբերող ռազմավարական ծրագրի հեռանկարներին:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆԸ

10 սեպտեմբերի 2002 - 22:02 AMT  07:15 GMT
Այդ մասին հայտարարել է Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ուրսուլա Շլեյհերը` այդ հանձնաժողովի Երեւանում կայացած նիստի ավարտին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԼՅՈՒՄԻՆՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

10 սեպտեմբերի 2002 - 19:48 AMT  07:15 GMT
Հնարավոր է, մոտ ապագայում Քանաքեռի ալյումինի գործարանը եւ Հայաստանի ոսկերչական ձեռնարկությունները գործընկերներ ձեռք կբերեն Հարավային Աֆրիկայում:

ԵՎՐԱՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՐՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

10 սեպտեմբերի 2002 - 19:38 AMT  07:15 GMT
«Համագործակցության փայլուն օրինակ կարող են, մասնավորապես, դառնալ«TRASEKA» եւ «INOGATE» ծրագրերը, եթե ապահովվի տարածաշրջանի բոլոր երկրների դրանցում հավասար մասնակցությունը»,- ասել է Խաչատրյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

10 սեպտեմբերի 2002 - 19:34 AMT  07:15 GMT
Դրան առնչվող հարցերը քննարկել են նախարար Խաչատրյանը եւ ՄԱՀ-ի հայկական ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ջեյմս Մակհյուն:
12
---