ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՏՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

10 սեպտեմբերի 2002 - 18:58 AMT  08:46 GMT
Այդ մասին Երեւանում տեղի ունեցող Հայաստան-Եվրամիության միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսը, որը ներկայացնում է նաեւ Եվրամիությունում նախագահող Դանիան:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

10 սեպտեմբերի 2002 - 18:32 AMT  08:46 GMT
Համաժողովի նախապատրաստման հարցերը քննարկել են երեկ Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը եւ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը:

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ

10 սեպտեմբերի 2002 - 18:23 AMT  08:46 GMT
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տեղեկացմամբ, նախատեսվում են ՀԲ տարածաշրջանային տնօրենի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում «կպարզվի ՀԲ դիրքորոշումը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հարցի վերաբերյալ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՌՆՉՎՈՒՄ ԵՆ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

10 սեպտեմբերի 2002 - 18:22 AMT  08:46 GMT
Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելու հարցը կորոշվի 2002 թվականի հոկտեմբերի 15-ին ԱՀԿ բարձրագույն մարմնի նիստում:

Հայ գեներալը չի կարող հույսը դնել Բաքվի հյուրընկալության վրա

4 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  08:46 GMT
Սեպտեմբերի 6-ին Բաքվում աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական, թվով չորրորդ նիստը: Խորհրդակցությանը կմասնակցի նա- ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն փոխնախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը - շտաբի հրամանատար, գնդապետ Էդուարդ Ղազարյանը: Հայ պաշտոնյաներին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը գործընկերների հետ քննարկելու համար իրենք պետք է մեկնեն մի երկիր, որի հետ Հայաստանը մինչ- վերջերս պատերազմական իրավիճակում էր - որի հետ որ-է հաշտության պայմանագիր մինչ այժմ չի կնքվել: Նախորդ նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը տվեցին հաջորդ նիստն Ադրբեջանում անցկացնելու համար: Բառացիորեն երկու օր անց պարզ կլինի` սխալվել են նրանք, թե ոչ:
---