12

ԲԱՎԱԿԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՏՐԵԼ ԻՐԱՆԻՑ, ԱՅՆ ԿՀԱՅՏՆՎԻ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՐԿԻ» ՄԵՋ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

10 հոկտեմբերի 2002 - 23:20 AMT  06:47 GMT
Նրա խոսքերով, Հայաստանը ընկալվում է Մոսկվայի կողմից որպես հակագլոբալիզմի եւ հակաթուրքացման բաստիոն:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ

10 հոկտեմբերի 2002 - 23:19 AMT  06:47 GMT
Փաստաթղթում խոսքը գնում է տեղեկատվության մասին, որի փոխանակումը իրականացվում է Հայաստանի եւ ՌԴ-ի միջ

ՎՈՒՈՒԱՄ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

10 հոկտեմբերի 2002 - 23:18 AMT  06:47 GMT
«ՎՈՒՈՒԱՄ-ը ստեղծվել է որպես տրանսպորտային միջանցք Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի միջեւ, որն այսօր աշխատում է նաեւ ի շահ Հայաստանի»,- հայտարարել է Լեոնիդ Կուչման:

ԿԻԵՎԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱ ԵՐԵՎԱՆԻՆ ՈՐԵՎԷ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ

10 հոկտեմբերի 2002 - 23:17 AMT  06:47 GMT
Այդ հայտարարությունը փորձագետը արել է` հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի սերտ եւ կայուն շփումներն այդ բնագավառում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՉՈՐՍ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

10 հոկտեմբերի 2002 - 20:27 AMT  06:47 GMT
Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է պայմանագիր ռազմական համագործակցության մասին եւ էներգետիկայի նախարաությունների միջեւ` «էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ էներգետիկ սարքվորումների առաքման» վերաբերյալ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

10 հոկտեմբերի 2002 - 20:17 AMT  06:47 GMT
Այդ մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի կողմից նախապատրաստված օրինագծում, որն ուժի մեջ կմտնի Սենատում հաստատվելուց հետո:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

10 հոկտեմբերի 2002 - 20:16 AMT  06:47 GMT
Այդ մասին հայտարարվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այցով Երեւանում գտնվող Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հանդիպման ժամանակ:

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ԵՌՅԱԿ»-Ը

10 հոկտեմբերի 2002 - 20:15 AMT  06:47 GMT
Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների հիմնական թեման կլինի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հետագա փոխգործունեության ուղիների քննարկումը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ

10 հոկտեմբերի 2002 - 19:16 AMT  06:47 GMT
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երեւանում է գտնվում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ՌՀՄ-ի օրերի անցկացման կապակցությամբ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

10 հոկտեմբերի 2002 - 19:11 AMT  06:47 GMT
ՌԴ նախկին նախագահը կմասնակցի «Էրեբունի-Երեւան» ավանդական տոնակատարությանը Հայաստանի մայրաքաղաքի օրվա առթիվ եւ կհանդիպի ՀՀ ղեկավարության հետ:
12
---