12

ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՀԻՆԳ ՀԱՅ ԿԱ

25 հոկտեմբերի 2002 - 22:48 AMT  18:48 GMT
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի խոսքերով` նրանցից երեքը` Հայաստանի քաղաքացիներ են, իսկ երկուսը` Ռուսաստանի քաղաքացիներ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՀԱԿԱԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՐՔԵՐԻ ԲՈՐԲՈՔՄԱՆԸ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ

25 հոկտեմբերի 2002 - 23:45 AMT  18:26 GMT
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կայունություն եւ անվտանգություն ապահովենք բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանյան Դաշնության տարածքում»,- ընդգծել է նա:

ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՈՉ ԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

25 հոկտեմբերի 2002 - 23:28 AMT  18:26 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը հույս է հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ այս տարի սկսված երկխոսությունը կշարունակվի եւ կբերի կոնկրետ արդյունքների:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՉԽԱԽՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ

25 հոկտեմբերի 2002 - 23:27 AMT  18:26 GMT
Զարգացնելով ռազմական հարաբերությունները Հարավային Կովկասի պետությունների հետ, Վաշինգտոնը հետապնդում է նույն ռազմավարական նպատակները, Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը:

ԵԱՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

25 հոկտեմբերի 2002 - 23:26 AMT  18:26 GMT
«Ադրբեջանը, ինչպես եւ ԵԱՀԿ մյուս անդամ-պետությունները, պարտավորություն է ստանձնել կատարել Ստամբուլյան Եվրոպական անվտանգության Խարտիան եւ այլ փաստաթղթեր, որոնցում խոսվում է բռնությունների դրսեւորումները կանխելու անհրաժեշտության մասին»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

25 հոկտեմբերի 2002 - 20:10 AMT  18:26 GMT
Համաձայն Մոսկվայի հայկական ազգային ակումբի «թեժ գծի» տվյալների, արդեն երեկ երկու հարձակում է տեղի ունեցել կովկասցիների վրա:

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ, ԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

25 հոկտեմբերի 2002 - 19:47 AMT  18:26 GMT
«Մենք միշտ համարել ենք, որ Հայաստանի համար ամենաբարենպաստը կլինի այն, եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները վերընթաց ապրեն», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱ-ՇՏԱԲԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25 հոկտեմբերի 2002 - 19:44 AMT  18:26 GMT
Վարժությաններին մասնակցելու են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի ավիաբազայի ներկայացուցիչները:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ

25 հոկտեմբերի 2002 - 19:44 AMT  18:26 GMT
Լեհաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպելու է Հայաստանի ղեկավարության հետ, ծանոթանալու է ՀՀ Ազգային ժողովի խմբերի եւ հանձնաժողովների աշխատանքին:

ՄԻՆՍԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

25 հոկտեմբերի 2002 - 19:43 AMT  18:26 GMT
Բանակցությունների ավարտին կստորագրվի Բելառուսի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության համաձայնագիր:
12
---