1

ՀԻՆԳ ՀԱՅԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՆԴ ԷԻՆ ՊԱՀՎՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

26 հոկտեմբերի 2002 - 20:15 AMT  07:55 GMT
Ռուսաստանում Հայաստանի դեսպանի օգնական Գագիկ Սայադյանի խոսքերով, Հայաստանի քաղաքացի Թամարա Գեւորգյանի եւ Ռուսաստանի քաղաքացի Կարեն Հայրապետյանի կյանքին ոչինչ չի սպառնում:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԴԱՄՈՎ

26 հոկտեմբերի 2002 - 19:43 AMT  07:55 GMT
Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջոն Կոնիերսը դարձավ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի 124-րդ անդամը:

ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԻՑ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

26 հոկտեմբերի 2002 - 19:17 AMT  07:55 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

26 հոկտեմբերի 2002 - 19:12 AMT  07:55 GMT
Ելույթ ունենալով Տիրանայում ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական հանդիպմանը, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահության ընթացքում առաջնությունը կտրվի այդ կազմակերպության անդամ-երկրների համագործակցության ընդլայնմանը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԱԿՏԻՎ ԵՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

26 հոկտեմբերի 2002 - 19:01 AMT  07:55 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը խոստովանել է, որ այդ հիմնախնդրի լուծումը այնքան էլ հեշտ չէ, ինչպես դա թվում էր Վաշինգտոնին Փարիզում եւ Քի Վեսթում 2001 թվականին կայացած բանակցությունների ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՎԱՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

26 հոկտեմբերի 2002 - 18:59 AMT  07:55 GMT
Այդ Լատինական Ամերիկայի խոշորագույն տոնավաճառին սովորաբար մասնակցում են աշխարհի մոտ 50 երկրներ:

ԷՋԵՒԻԹՆ ԱՍՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ ՆՐԱՆԻՑ

18 հոկտեմբերի 2002 - 05:00 AMT  07:55 GMT
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի վերջերս արված հայտարարությունը խիստ աղմկահարույց էր: Կառավարության ղեկավարը, որը նաեւ իշխող կոալիցիայում առաջատար ձախ դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, հավաստեց, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը լիովին իրական կդառնա: Ինչպես հաղորդում է«Անադոլու» գործակալությունը, Էջեւիթն ասել է, որ իր կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի բացելու համար Հայաստանի հետ սահմանները: Հատկանշական է, որ այս խոսքերը նա կրկնել է մի քանի անգամ Հայաստանին սահմանամերձ շրջաններում նախընտրական ելույթների ընթացքում:
1
---