ԱՆԿԱՐԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

31 հոկտեմբերի 2002 - 18:21 AMT  00:42 GMT
«Այս տարի մենք ակտիվացրել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ, սակայն նա դեռեւս չի կարողանում հրաժարվել իր նեղ ազգային շահերից եւ նայել հարցերին աշխարհաքաղաքական տեսակետից»,-ընդգծել է նախարարը:

ԷՋԵՒԻԹՆ ԱՍՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ ՆՐԱՆԻՑ

18 հոկտեմբերի 2002 - 05:00 AMT  00:42 GMT
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի վերջերս արված հայտարարությունը խիստ աղմկահարույց էր: Կառավարության ղեկավարը, որը նաեւ իշխող կոալիցիայում առաջատար ձախ դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, հավաստեց, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը լիովին իրական կդառնա: Ինչպես հաղորդում է«Անադոլու» գործակալությունը, Էջեւիթն ասել է, որ իր կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի բացելու համար Հայաստանի հետ սահմանները: Հատկանշական է, որ այս խոսքերը նա կրկնել է մի քանի անգամ Հայաստանին սահմանամերձ շրջաններում նախընտրական ելույթների ընթացքում:
---