1

ԹԲԻԼԻՍԻՆ ԿՐԿԻՆ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

2 նոյեմբերի 2002 - 19:38 AMT  21:08 GMT
Մոսկվան պետք է մտածի Բաթումիից եւ Ախալքալակից ռուսաստանյան ռազմական բազաների դուրսբերման, այլ ոչ թե Վրաստանի տարածք լրացուցիչ ռուսական զինվորական ստորաբաժանումներ մտցնելու մասին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ հասարակության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Կախա Սիխարուլիձեն:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՈՒԵԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐՎՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2 նոյեմբերի 2002 - 18:54 AMT  21:08 GMT
Ուելսի Ազգային Ժողովը Միացյալ Թագավորության առաջին օրենսդիր մարմինն է, որն արտահայտել է իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

2 նոյեմբերի 2002 - 18:53 AMT  21:08 GMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի մոտեցումներին անմիջականորեն ծանոթանալու համար Երեւանում է գտնվում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբում Ֆրանսիայի նոր ներկայացուցիչ Անրի Ժակոլենին, որն այդ պաշտոնում փոխարինում է Յուգ Պեռնեին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ «VOX POPULI» ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 40 ՏՈԿՈՍԸ

2 նոյեմբերի 2002 - 18:52 AMT  21:08 GMT
Մահապատժին կողմ են արտահայտվել 37,7 տոկոսը եւ 21,8 տոկոսը` դժվարացել են պատասխանել:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

2 նոյեմբերի 2002 - 18:51 AMT  21:08 GMT
Նշենք, որ նոյեմբերի 1-ից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահում է Հայաստանը` կես տարի ժամկետով:

ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

2 նոյեմբերի 2002 - 18:49 AMT  21:08 GMT
Հայաստանի պատվիրակության ղեկավար նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա գագաթնաժողովում, ինչպես նաեւ կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ:

ԷՋԵՒԻԹՆ ԱՍՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ ՆՐԱՆԻՑ

18 հոկտեմբերի 2002 - 05:00 AMT  21:08 GMT
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի վերջերս արված հայտարարությունը խիստ աղմկահարույց էր: Կառավարության ղեկավարը, որը նաեւ իշխող կոալիցիայում առաջատար ձախ դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, հավաստեց, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը լիովին իրական կդառնա: Ինչպես հաղորդում է«Անադոլու» գործակալությունը, Էջեւիթն ասել է, որ իր կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի բացելու համար Հայաստանի հետ սահմանները: Հատկանշական է, որ այս խոսքերը նա կրկնել է մի քանի անգամ Հայաստանին սահմանամերձ շրջաններում նախընտրական ելույթների ընթացքում:
1
---