24.11.2002-ի համար տեղեկատվություն չկա: Քաղաքականություն. ՔՎՈՏԱՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՍովորական սպառազինումների սահմանափակման մասին պայմանագիրն իմաստազրկում է Ադրբեջանի սկսած սպառազինման մրցավազքը: 18 նոյեմբերի 2002 Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել են մի քայլ, որով աշխարհին ցուցադրում են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի պատրաստակամությունը: Հեյդար Ալիեւը որոշել է զգալիորեն մեծացնել բանակի ֆինանսավորումը: Հաջորդ տարի պետական բյուջեում 12 տոկոսով կաճեն զինված ուժերի պահպանման համար նախատեսվող ծախսերը եւ կկազմեն մոտ 140 միլիոն դոլար: Շարունակելով մոտեցող պատերազմի մտապատրանքը ձեւավորել հանրության մեջ, Բաքվի իշխանավորները շեղում են ժողովրդի ուշադրությունը ծանր սոցիալական խնդիրներից: |