24.11.2002-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

23 նոյեմբերի 2002 - 19:39 AMT  03:57 GMT
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ առանց որեւէ նախապայմանների:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

23 նոյեմբերի 2002 - 19:30 AMT  03:57 GMT
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՓՈՐՁԵԼ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

23 նոյեմբերի 2002 - 18:47 AMT  03:57 GMT
«Եթե Ադրբեջանն ընդուներ կարգավորման առաջարկը, արդեն այսօր խաղաղ համաձայնագիրը մասամբ իրագործված կլիներ», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով Պրահայում կայացած Եվրատլանտյան գործընկերության Խորհրդի գագաթնաժողովում:

ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԻԿԵՏԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ

23 նոյեմբերի 2002 - 18:47 AMT  03:57 GMT
Գործողության մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին ԱՄՆ հրավիրելու դեմ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԱԿ-Ի ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԻՆ

23 նոյեմբերի 2002 - 18:46 AMT  03:57 GMT
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը` ելույթ ունենալով նոյեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

23 նոյեմբերի 2002 - 18:43 AMT  03:57 GMT
Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ուղղակիորեն չի կապվում Հայաստանի անվտանգության ապահովման հետ, ընդգծել է նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում:

ՔՎՈՏԱՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ

18 նոյեմբերի 2002 - 04:00 AMT  03:57 GMT
Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել են մի քայլ, որով աշխարհին ցուցադրում են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի պատրաստակամությունը: Հեյդար Ալիեւը որոշել է զգալիորեն մեծացնել բանակի ֆինանսավորումը: Հաջորդ տարի պետական բյուջեում 12 տոկոսով կաճեն զինված ուժերի պահպանման համար նախատեսվող ծախսերը եւ կկազմեն մոտ 140 միլիոն դոլար: Շարունակելով մոտեցող պատերազմի մտապատրանքը ձեւավորել հանրության մեջ, Բաքվի իշխանավորները շեղում են ժողովրդի ուշադրությունը ծանր սոցիալական խնդիրներից:
1
---