1

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

10 դեկտեմբերի 2002 - 22:16 AMT  14:58 GMT
Ցույցի մասնակիցները ելույթ կունենան Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցելու դեմ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԴԻՏՈՐԴ ԵՎՐՈՊԱՅԻՑ

10 դեկտեմբերի 2002 - 22:15 AMT  14:58 GMT
Դեկտեմբերի 11-ին Երեւան կժամանեն Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բյուրոյի մի խումբ փորձագետներ` փետրվարի 19-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունների նախապատրաստման աշխատանքներն անցկացնելու նպատակով:

ՄՈՍԿՎԱՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒՆ

10 դեկտեմբերի 2002 - 22:14 AMT  14:58 GMT
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին, որը ստացվել էր «Ռուսաստանը եւ աշխարհը ձեր հարցերի պատասխաններում» ինտերնետ-նախագծի շրջանակներում:

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՁՄՌԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

10 դեկտեմբերի 2002 - 22:12 AMT  14:58 GMT
Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության եւ տեղափոխման կազմակերպության ղեկավարի տեղակալ Աբդուլհոսեյն Ֆազլոլահի խոսքերով, մատակարարումները կիրականացվեն էլեկտրաէնեգիայի փոխհոսքի ռեժիմով` ամռանը Իրանը նույն քանակության էլեկտրաէներգիա է ստացել Հայաստանից եւ Ադրբեջանից:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

10 դեկտեմբերի 2002 - 22:08 AMT  14:58 GMT
«Սիբիր» ավիաընկերության տնօրեն Վլադիսլավ Ֆիլյովի խոսքերով, Հայաստանում կկազմակերպվի «էյրբաս» ինքնաթիռների տեխնիկական սպասարկման բոլոր ձեւերը:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՏԻԿԱՆԸ ՈՐՈՇ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ԱՆԿԱՐԱՅԻՑ

10 դեկտեմբերի 2002 - 18:18 AMT  14:58 GMT
Այդ մասին հայտարարել է Վատիկանի արտգործնախարար Ժան Լուիս Թաուրանը` Կոստանդնուպոլսի եւ համայն Թուրքիո հայոց պատրիարք Մեսրոպ արք.Մութաֆյանի հետ հանդիպմանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԻՐՔԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՄՈՒՐ ԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

10 դեկտեմբերի 2002 - 18:16 AMT  14:58 GMT
Մոսկվայի կառավարության միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Բորիս Սիլաեւի խոսքերով` Ռուսաստանում գործում են 10 հայկական դպրոց, որոնց հովանավորում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, եւ հայկական 5 մշակութային կենտրոն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

10 դեկտեմբերի 2002 - 18:15 AMT  14:58 GMT
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Գենադի Բարիշնիկովի խոսքերով` կենտրոնում գործելու են գրադարան եւ կինոդահլիճ:

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

10 դեկտեմբերի 2002 - 18:14 AMT  14:58 GMT
Այդ մասին Ժնեւում հայտարարել է Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը ԱՀԿ-ում` մեկնաբանելով այդ կազմակերպությանը Հայաստանի մոտակա անդամակցությունը:

«ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈւՄ ԱԴՐԲԵՋԱՆՈւՄ»

9 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT  14:58 GMT
Ադրբեջանում սրվում է կրոնական փոքրամասնության հանդեպ ճնշումը: Վերջերս իշխանություններն արգելել են բապտիկական եկեղեցու գործունեությունը երկրի տարածքում: Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղար Դենտոն Լոցը, անհանգստանալով իր համակրոնավորների հանդեպ ստեղծված իրադրությամբ, նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուերին եւ Վաշինգտոնի վարչակազմի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նամակում նա կոչ է արել նրանց միջամտել եւ դադարեցնել ճնշումներն այն մարդկանց նկատմամբ, որոնց կրոնը Ադրբեջանի համար սովորական չէ:
1
---