Քաղաքականություն. «ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈւՄ ԱԴՐԲԵՋԱՆՈւՄ»- հավաստում է Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղարը: 9 դեկտեմբերի 2002 Ադրբեջանում սրվում է կրոնական փոքրամասնության հանդեպ ճնշումը: Վերջերս իշխանություններն արգելել են բապտիկական եկեղեցու գործունեությունը երկրի տարածքում: Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղար Դենտոն Լոցը, անհանգստանալով իր համակրոնավորների հանդեպ ստեղծված իրադրությամբ, նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուերին եւ Վաշինգտոնի վարչակազմի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նամակում նա կոչ է արել նրանց միջամտել եւ դադարեցնել ճնշումներն այն մարդկանց նկատմամբ, որոնց կրոնը Ադրբեջանի համար սովորական չէ: |