12

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ՄՈՏ 40 ԴԻՏՈՐԴ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ

11 դեկտեմբերի 2002 - 22:57 AMT  21:43 GMT
Այդ մասին այսօր հաղորդել է Երեւաում գտնվող ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավար Յուրի Յարովը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հետ հանդիպման ընթացքում:

ԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ ԳՆԱՑՔԻ 4 ՎԱԳՈՆ

11 դեկտեմբերի 2002 - 22:29 AMT  21:43 GMT
Ինչպես հաղորդեցին Հայաստանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունում, զոհեր եւ տուժածներ չկան:

ԽԱՂԱՏՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐՎՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼ ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ

11 դեկտեմբերի 2002 - 22:17 AMT  21:43 GMT
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ այսօրվանից Երեւանից եւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներից դուրս կբերվեն խաղարկային հաստատությունները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՀԱՅԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

11 դեկտեմբերի 2002 - 22:16 AMT  21:43 GMT
Ռուսաստանի նախագահի հրամանով հայրենիքին մատուցած ծառայությունների եւ բազմամյա բարեխիղճ աշախատանքի համար Պատվո շքանշանով է պարգեւատրվել Նովոռոսիյսկի քաղաքային էլեկտրացանցեր ձեռնարկության տնօրեն, «Լույս» հայկական մշակութային ընկերության նախագահ Ավագ Ասատուրյանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2,5 ՄԻԼԻՈՆ ՀԱՅ

11 դեկտեմբերի 2002 - 22:15 AMT  21:43 GMT
«Ռուսաստանի Հայերի միության» տվյալներով, մոտ 350 հազարը` Ադրբեջանից ներգաղթած հայեր են:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ THE HALO TRUST ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

11 դեկտեմբերի 2002 - 19:26 AMT  21:43 GMT
2003 թվականի սկզբին կազմակերպությունը նախատեսում է ստեղծել ականազերծման եւ չպայթած զինամթերքի վնասազերծման լրացուցիչ թիմեր ԼՂ Հադրութի շրջանում:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

11 դեկտեմբերի 2002 - 19:22 AMT  21:43 GMT
«Հայաստանի անդամակցումն ԱՀԿ-ին վկայում է այն մասին, որ եւս մի երկրիր ընտրել է առեւտրի եւ զարգացման ուղին, որն անհրաժեշտ է իր քաղաքացիների պահանջներն ապահովելու համար», - ասել է Առեւտրի հարցերով Եվրոպական Հանձնաժողովի անդամ Պասկալ Լամին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ

11 դեկտեմբերի 2002 - 19:10 AMT  21:43 GMT
«Անդամակցելով այս կազմակերպությանը` մենք մեկ անգամ եւս ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը գործնականում իրագործում է այն կոնոնները, որոնք ընդունված են համաշխարհային տնտեսության մեջ, եւ հանդիսանում է լիիրավ ու վստահելի գործընկեր»,- ընդգծել է ելույթ ունենալով խորհրդի նիստում` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

11 դեկտեմբերի 2002 - 18:25 AMT  21:43 GMT
Ներկայումս ԱՊՀ երկրներից քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների վիզային ռեժիմ գործում է Ռուսաստանի եւ Վրաստանի ու Թուրքմենստանի միջեւ:

ԿՈՎԿԱՍԸ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

11 դեկտեմբերի 2002 - 18:24 AMT  21:43 GMT
Հունաստանում ԱՄՆ դեսպան Թոմաս Միլլերը ընդգծել է, որ Վաշինգթոնն ակնկալում է Աթենքի հետ «ինտենսիվ երկխոսություն» երեք ուղղություններով, որոնք Հունաստանը ընտրել է Եվրոպական Միությունում իր նախագահության ժամանակահատվածի համար` Հարավ-Արեւելյան Եվրոպա, Կովկաս եւ Կենտրոնական Ասիա:
12
---