1

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐ

17 դեկտեմբերի 2002 - 22:23 AMT  10:13 GMT
Փաստաթղթում նշվում է, որ նոր հազարամյակի սպառնալիքներին եւ մարտահրավերներին կարելի է հաջողությամբ հակազդել միմիայն ողջ համաշխարհային հանրության ջանքերի միավորման միջոցով:

ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ, ՉՆԱՅԱԾ ԲԱՔՎԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

17 դեկտեմբերի 2002 - 22:15 AMT  10:13 GMT
«Մենք նկատի կունենանք Ադրբեջանի մտահոգությունը, սակայն եթե մեր տնտեսական շահերը պահանջեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք դա կանենք»,- ասել է թուրք նախարարը:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

17 դեկտեմբերի 2002 - 22:13 AMT  10:13 GMT
«Ես կոչ եմ անում Թուրքիայի նոր կառավարությանը շարունակել հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ քաջալերել այս ուղղությամբ ձեռնարկվող մասնավոր քայլերը, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան կարողանան շարժվել հաշտության եւ համատեղ տնտեսական զարգացման ճանապարհով», - ասել է ամերիկացի քաղաքական գործիչը:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

17 դեկտեմբերի 2002 - 19:35 AMT  10:13 GMT
Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների խորհրդաժողովի ընթացքում պատրաստվել է Թուրքիայի իրավիճակի մասին փաստաթուղթ, որի համաձայն քրիստոնյաներն այդ երկրում ենթարկվում են ճնշման:

ՆԱՏՕ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ

17 դեկտեմբերի 2002 - 19:34 AMT  10:13 GMT
Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական զորքերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Ռալսթոնը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԼԹԻԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻՆ

17 դեկտեմբերի 2002 - 19:33 AMT  10:13 GMT
Վիլնյուսում դեկտեմբերի 16-ին սկսվել է Լիտվայի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի տնտեսական հարցերով կոմիտեի կողմից կազմակերպված սեմինար, որի նպատակն Հարավային Կովկասի պետություններին ներկայացնել Բալթիան երկրների ռազմական համագործակցության փորձը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

17 դեկտեմբերի 2002 - 19:29 AMT  10:13 GMT
ՍԾՏՀ Գործարար Խորհրդի գլխավոր քարտուղար Կոստաս Մասմանիդիսը հանդիպումներ է ունենալու Հայաստանի գործարար շրջանակների, համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ` 2003թ. ապրիլին անցկացվող ՍԾՏՀ Գործարար Խորհրդի տնօրինության հերթական նիստի, ինչպես նաեւ նրա հովանու ներքո ոսկերչական ցուցահանդեսի կազմակերպման առնչությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԷ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՈՒՄ ԱՆՑՆԵՆ ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

17 դեկտեմբերի 2002 - 19:28 AMT  10:13 GMT
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մամուլի քարտուղարի խոսքերով` Հայաստանը սխալմամբ է հայտնվել երեկ հրապարակված դաշնային ռեգիստրի ցուցակում:

«ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈւՄ ԱԴՐԲԵՋԱՆՈւՄ»

9 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT  10:13 GMT
Ադրբեջանում սրվում է կրոնական փոքրամասնության հանդեպ ճնշումը: Վերջերս իշխանություններն արգելել են բապտիկական եկեղեցու գործունեությունը երկրի տարածքում: Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղար Դենտոն Լոցը, անհանգստանալով իր համակրոնավորների հանդեպ ստեղծված իրադրությամբ, նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուերին եւ Վաշինգտոնի վարչակազմի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նամակում նա կոչ է արել նրանց միջամտել եւ դադարեցնել ճնշումներն այն մարդկանց նկատմամբ, որոնց կրոնը Ադրբեջանի համար սովորական չէ:
1
---