1

ՀՀ ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

18 դեկտեմբերի 2002 - 23:13 AMT  07:38 GMT
Համաձայն նախագահի հրամանագրի` նախկին ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, իսկ Հայկ Հարությունյանը` ՀՀ ոստիկանության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 107-ՐԴ ՏԵՂՆ Է ԶԲԱՂԵՑՐԵԼ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ

18 դեկտեմբերի 2002 - 23:12 AMT  07:38 GMT
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից բոլորից բարձր վարկանիշ ունի Ռուսաստանի հավաքականը` 23-րդ տեղ:

ՍՏԾՀ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

18 դեկտեմբերի 2002 - 23:11 AMT  07:38 GMT
Դեկտեմբերի 18-20-ը Հայաստան կայցելի Սեւծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրեն Յանիս Պապանիկոլաուն:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

18 դեկտեմբերի 2002 - 23:10 AMT  07:38 GMT
Այսօր Եվրախորհրդի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ներկայացուցիչները քննարկում են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Հարավսլավիայում փախստականներին եւ ապօրինի տեղահանվածներին առնչվող իրավիճակը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ ԵՆ
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ

18 դեկտեմբերի 2002 - 20:51 AMT  07:38 GMT
Որպես հերթական ապատեղեկատվություն է գնահատել Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ, Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող Վազգեն Մանուկյանը Բաքվի «525» թերթի տեղեկատվությունը` թե իբր իր ասելով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբի հետ եւ համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական կայանների ստեղծմանը:

ՄԻՆՉԵՒ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՊԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ

18 դեկտեմբերի 2002 - 19:08 AMT  07:38 GMT
Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման շտաբի ներկայացուցիչ` գնդապետ Վլադիմիր Կուպարաձեի խոսքերով, ռուսաստանյան կապի գումարտակը տեղափոխվում է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի ենթակայության տակ, եւ «Հայաստանի պաշտպանության նախարարությանը դրա վերաենթակայության մասին խոսք չի գնում»:

ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԸ

18 դեկտեմբերի 2002 - 18:00 AMT  07:38 GMT
Անարդար կլիներ բանակցությունների ձգձգման մեղքը բարդել կողմերից որեւէ մեկի վրա, նկատել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՂՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆԵԼ 70 ՀԱԶԱՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ

18 դեկտեմբերի 2002 - 17:58 AMT  07:38 GMT
Ներկայումս ԼՂՀ ներգաղթի եւ փախստականների գործերով վարչությունում առկա է ավելի քան 1200 դիմում մշտական բնակեցման նպատակով Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողներից:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

18 դեկտեմբերի 2002 - 17:57 AMT  07:38 GMT
Ամենայն հավանականությամբ, նրանք կլինեն որեւէ կոալիցիայի, բայց դժվար թե ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, - ասել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍԻ ՁԱԽՈՂՈւՄԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՄՈՍԿՎԱՅԻ Եւ ԲԱՔՎԻ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՎՐԱ

17 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT  07:38 GMT
Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հասունանում է աղմկահարույց լրտեսական վեճ: Անցյալ կիրակի Ռուսաստանի ֆեդերալ անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը առաջատար հեռուստակայնների եւ լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են ադրբեջանական լրտես: Պարզվել է, որ ԱՊՀ անդամ-երկրների ռազմական համագործակցության կոորդինացիոն շտաբում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Վագիֆ Ռասուլովը լրտեսությամբ է զբաղվել:
1
---