1

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ «ՄՆՈՒՄ Է ՏԱԳՆԱՊԱԼԻ»

24 դեկտեմբերի 2002 - 22:23 AMT  01:36 GMT
Զեկույցի առնչությամբ ընդունված ԵԽԽՎ բանաձեւում ԵԽ Նախարարների կոմիտեին առաջարկվում է վերոհիշյալ երկրների իշխանություններից պահանջել հարգել եւ կատարել Եվրախորհրդի հանդեպ իրենց պարտավորությունները:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՉԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՅԼ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

24 դեկտեմբերի 2002 - 22:05 AMT  01:36 GMT
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադիր չեն համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Հանրապետության հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱՊՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՎԵԼ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՕԳՏԻՆ

24 դեկտեմբերի 2002 - 22:03 AMT  01:36 GMT
Մենք մինչեւ վերջ չենք մշակել ԱՊՀ-ի շրջանակներում մեր հարեւանների, մերձավոր գործընկերների հետ փոխհարաբերությունների քաղաքականությունը, եւ դա մեր խնդիրներից մեկն է, հայտարարել է Գենադի Սելեզնյովը` հանդես գալով ինտերնետ-ասուլիսի ժամանակ:

ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՄՈՒՏՔԸ ԼԵՀԱՍՏԱՆ

24 դեկտեմբերի 2002 - 19:19 AMT  01:36 GMT
Անցած գիշեր ռուս-լեհական սահմանը ապօրինի փորձել են հատել Հայաստանի 26 քաղաքացի` 8 տղամարդ, 11 կին եւ 7 երեխա:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԻՐ ՄՈՏ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

24 դեկտեմբերի 2002 - 18:37 AMT  01:36 GMT
Ուկրաինան մտադիր է հանդես գալ որպես 2003 թ. հունվարին Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպիչ:

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՑԱՅԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

24 դեկտեմբերի 2002 - 18:36 AMT  01:36 GMT
Նյու Յորքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում տարբեր մշակութային եւ ստեղծագործական ծրագրեր իրականացնող «NK ARTS» հայկական հիմնադրամ-կազմակերպության շնորհանդեսը:

ՀԱՊ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

24 դեկտեմբերի 2002 - 18:36 AMT  01:36 GMT
Դեկտեմբերի 20-ին Ղազախաստանի Ալմաթի քաղաքում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) գործողության շրջանում իրավիճակը գնահատող եւ վերլուծող փորձագետների հանդիպումը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԿՐՈՒՄ «ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ» ՄԱՍԻՆ

24 դեկտեմբերի 2002 - 18:35 AMT  01:36 GMT
Շեւարնաձեի խոսքերով, «եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն երկրում քրեածին իրավիճակի առողջացման ուղղությամբ, ապա շատ երկրներ կարող են հրաժարվել Վրաստանի հետ համագործակցությունից»:

«ԹԻՎ ԵՐԿՈւ ԱՀԱԲԵԿԻՉ» ԽԱԹԹԱԲԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

23 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT  01:36 GMT
Մինչ օրս Բաքվում օրինականորեն գործում է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի մասը համարվող կազմակերպության ճյուղավորումը: Խոսքը գնում է «Միջազգային Բարեգործական հիմնադրամ» (Benevolence International foundation) անվամբ հայտնի կառույցի մասին: Օրերս բավականին հետաքրքրական մանրամասներ են պարզվել Ադրբեջանում այդ կազմակերպության գործունեության մասին:
1
---