1

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ SAC-4 ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ

25 դեկտեմբերի 2002 - 22:49 AMT  21:13 GMT
Այսօր Երեւանում հաջողությամբ ավարտվել են նաեւ 40 միլիոն դոլարի չափով SAC-5 վարկի տրամադրման վերաբերյալ բանակցությունները, որոնց արդյուքները պետք է հաստատվեն Համաշխարհային Բանկի Տնօրենների Խորհրդի կողմից:

ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

25 դեկտեմբերի 2002 - 22:46 AMT  21:13 GMT
Ռուսական «Լիցա» («Դեմքեր») հեղինակավոր վարկանիշային ամսագիրը 2002 թ. Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների թվում ընդգրկել է նաեւ Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ, «Ռոսիա» շարժման քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ Լեւոն Չախմախչյանին:

ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՅԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

25 դեկտեմբերի 2002 - 22:42 AMT  21:13 GMT
«Համաձայնություն» վրացական երիտասարդական շարժման նախագահի խոսքերով, «միավորված ժողովրդավարների» առաջնորդը ակտիվորեն համագործակցում է Ջավախքում գործող «Վիրք» եւ «Ջավախք» հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց, առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի դեպքում, խոստացել է ստեղծել հայկական ինքնավարություն Վրաստանում:

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՎԵՐԱՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

25 դեկտեմբերի 2002 - 22:41 AMT  21:13 GMT
Անդրկովկասում ռուսական զորախմբի շտաբի բաժնի պետ գնդապետ Վլադիմիր Քուպարաձեի խոսքերով, Հայաստան են տեղափոխվել կապի առանձին գումարտակ, կապի միջոցների վերանորոգման արհեստանոց եւ ֆելդեգերային փոստային կապի հանգույց` ընդհանուր առմամբ մինչեւ 100 միավոր տեխնիկա:

ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՈՒՐՋ, ԳՏՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

25 դեկտեմբերի 2002 - 22:40 AMT  21:13 GMT
Միաժամանակ, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնդրյու Թաքերը հայտարարել է, որ հակամարտող կողմերը պետք է իրենք գան համաձայնության:

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՎԻՐՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՉԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԵՋ

25 դեկտեմբերի 2002 - 19:05 AMT  21:13 GMT
Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում գործող «Վիրք» կուսակցությունը վստահ է, որ իրեն չգրանցելու հիմնական պատճառը` իշխանութունների մտավախությունն է 2003 թ. խորհրդարանական ընտրություններում այդ տարածաշրջանի ընտրողների ձայներից զրկվելը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

25 դեկտեմբերի 2002 - 19:04 AMT  21:13 GMT
Հայաստանի կառավարությունը որոշել է միանալ «կոնֆլիկտային» ադամանդների ապօրինի շրջանառությունը բացառող, այսպես կոչված «Քիմբերլիի գործընթացին»:

ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ ԴԵՊԻ ԿՈՎԿԱՍ ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻԸ

25 դեկտեմբերի 2002 - 18:53 AMT  21:13 GMT
Վրաստանի պետական գրասենյակի միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Շալվա Պիչխաձեի խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է չափազանց շահագրգռված լինի Կասպիի էներգապաշրներին հասու լինելում, ինչի առումով նրա շահերից է բխում Վրաստանի եւ Ադրբեջանի ընդգրկունը իր շարքերում:

«ԹԻՎ ԵՐԿՈւ ԱՀԱԲԵԿԻՉ» ԽԱԹԹԱԲԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

23 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT  21:13 GMT
Մինչ օրս Բաքվում օրինականորեն գործում է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի մասը համարվող կազմակերպության ճյուղավորումը: Խոսքը գնում է «Միջազգային Բարեգործական հիմնադրամ» (Benevolence International foundation) անվամբ հայտնի կառույցի մասին: Օրերս բավականին հետաքրքրական մանրամասներ են պարզվել Ադրբեջանում այդ կազմակերպության գործունեության մասին:
1
---