Քաղաքականություն.

ԵԹԵ ՍՏԱԼԻՆԸ ՎՐԱՑԻ ՉԼԻՆԵՐ...

Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Վրաստանին:

8 հունվարի 2003
Անցյալ տարվա վերջին օրերին Բաքվում կայացավ ադրբեջանա-վրացական բանակցությունների հերթական փուլը, որն առնչվում էր պետական սահմանների վերագծման եւ բաժանման հարցերին: Թբիլիսյան մամուլի հրապարակումներից դատելով` երկխոսությունը կրկին անգամ ոչնչի չհանգեցրեց: Ադրբեջանը նախկինի պես տարածքային պահանջներ է ներկայացնում հարեւան երկրին:
 
---