Քաղաքականություն. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈւՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎՀայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան կավարտվի Կրասնոդարի երկրամաս այցելությամբ: 16 հունվարի 2003 Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան: Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի Կրասնոդար: Հատկանշական է, որ նախագահի այցը համընկել է Հայաստանում նախընտրական արշավի պաշտոնական սկզբի հետ: Երեւանում վերլուծաբաններն այս այցը համարում են նախընտրական արշավի մի մաս: Իսկ այն փաստը, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով, մեկնաբանվում է որպես գործող նախագահի թեկնածության աջակցություն Կրեմլի կողմից |