1

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՐ ՊՈՐՏԱԼ, ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ

18 հունվարի 2003 - 20:46 AMT  04:25 GMT
«SiliconArmenia.com» պորտալը տրամադրում է տեղեկատվություն ընթացիկ իրադարձությունների եւ Հայաստանում տեղեկատվական ոլորտում նորագույն մշակումների մասին, զետեղվում են հարցազրույցներ նոր ծրագրային լուծումների ոլորտում աշխատող առաջատար մասնագետների եւ գործարարների հետ:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է ԱՊՀ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

18 հունվարի 2003 - 19:28 AMT  04:25 GMT
Այդ մասին նա հայտարարել է Բաքվում գտնվող ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Յարովի հետ հանդիպման ժամանակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԷԿ-Ի ԱՐՏՈՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀՈՒՆԻՍԻՆ

18 հունվարի 2003 - 19:26 AMT  04:25 GMT
Այդ մասին են հաղորդել ՀՀ էներգետիկ հանձնաժողովում:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «WORLD PRESS PHOTO» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

18 հունվարի 2003 - 18:39 AMT  04:25 GMT
Երեւանում բացվել է միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացվել են համաշխարհային մամուլում հրապարակված եւ «World Press Photo» 45-րդ մրցույթում հաղթած լուսանկարները:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

18 հունվարի 2003 - 18:23 AMT  04:25 GMT
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, զեկուցողի այցը կկրի ճանաչողական բնույթ:

ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է

18 հունվարի 2003 - 18:22 AMT  04:25 GMT
Ապրանքաշրջանառությունը Ռուսաստնի եւ Հայաստանի միջեւ 2002 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 128,4 միլիոն դոլար, ինչը 14,5 տոկոսով ավել է 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՍԱԼԴՈՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԴՐԱԿԱՆ Է ԵՂԵԼ

18 հունվարի 2003 - 18:20 AMT  04:25 GMT
ՀՀ կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների հարցերի վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով, 2002 թվականին Հայաստան է ժամանել 595078 մարդ, մեկնել է` 59 4442 մարդ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈւՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

16 հունվարի 2003 - 04:00 AMT  04:25 GMT
Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան: Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի Կրասնոդար: Հատկանշական է, որ նախագահի այցը համընկել է Հայաստանում նախընտրական արշավի պաշտոնական սկզբի հետ: Երեւանում վերլուծաբաններն այս այցը համարում են նախընտրական արշավի մի մաս: Իսկ այն փաստը, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով, մեկնաբանվում է որպես գործող նախագահի թեկնածության աջակցություն Կրեմլի կողմից
1
---