Քաղաքականություն.

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԱԽԸՆՏՐՈւՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉՏՆՏԵՍԵԼ

ԱՄՆ-ի կոնգրեսի հայամետ ուժերը պատրաստ են հակազդել Հայաստանին տրամադրվելիք օգնության կրճատմանը:

10 փետրվարի 2003
Այս տարվա բյուջետային հատկացումների մասին օրենքի վերջնական հաստատումից անմիջապես հետո ԱՄՆ-ի ադմինիստրացիան կոնգրեսին ներկայացրեց 2004թ-ի հատկացումների մասին օրենքի նախագիծը: Մեզ համար այս փաստաթուղթը նշանակալից է նրանով, որ ներկայացվում է զարգացող երկրներին օգնություն տրամադրելու չափը: Ինչպես եւ նախորդ երեք տարիներին, Սպիտակ տունը կրկին կոնգրեսին առաջարկել է կրճատել Հայաստանին առնչվող թվերը, քանի որ բնակչության թվի հետ համեմատ մեր երկիրը ստանում է ամենամեծ օգնությունը ԱՊՀ երկրների շարքում: Դժվար չէ կանխատեսել խորհրդարանականների արձագանքը: Կոնգրեսի հայկական խումբը պատրաստ է հակազդել ադմինիստրացիայի նախաձեռնությանը բոլոր այն հանձնաժողովներում, որոնցով անցնելու է օրինագիծը:
 
---