1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺԳՈՀ Է «ՆԱԻՐԻՏ-1» ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ՌԱՆՍԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ

11 փետրվարի 2003 - 22:04 AMT  04:21 GMT
Այս մասին այսօր հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` ՀՀ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ Է 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ

11 փետրվարի 2003 - 21:55 AMT  04:21 GMT
Ինչպես այսօր հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը, այդ միջոցները կօգտագործվեն ընտրատարածքային կենտրոնների տեխնիկական վերազինման եւ վերապատրաստման ծրագրերի անցկացման համար:

ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԴԱՌՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ,
ԳՏՆՈՒՄ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԸ

11 փետրվարի 2003 - 21:54 AMT  04:21 GMT
Նրա խոսքերով, դրա համար հանրապետությունում կան բոլոր նախադրյալները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԻՐԱՔԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԵՎ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ՕԳՏԻՆ

11 փետրվարի 2003 - 21:53 AMT  04:21 GMT
Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը:

ՇՈՒՏՈՎ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՎՈԼԳՈԳՐԱԴԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԱՄՅԱ ՀԱՄԱԳԱՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

11 փետրվարի 2003 - 19:30 AMT  04:21 GMT
Ծրագիրը նպատակաուղղված կլինի տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, մշակութային-մարդասիրական եւ առողջապահական կապերի ընդլայնմանը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

11 փետրվարի 2003 - 19:02 AMT  04:21 GMT
Ինչպես Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Ժակ Շիրակը, այդ հարցի առնչությամբ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մոտ դիտվում է «դիրքորոշումների ընդհանրություն»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

11 փետրվարի 2003 - 19:01 AMT  04:21 GMT
Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում «կովկասյան քառյակի» նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, հանդիպել է Ստավրոպոլի մարզի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

11 փետրվարի 2003 - 19:00 AMT  04:21 GMT
Տվյալ հարցի քննարկման համար վերոհիշյալ միջազգային կազմակերպություն է դիմել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՔՎԵԱՐԿԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

11 փետրվարի 2003 - 18:59 AMT  04:21 GMT
Հայաստանի ԿԸՀ պարզաբանել է, որ ՀՀ քաղաքացիները չեն կարող քվեարկել, քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէ ընտրական տեղամասերի տեղակայում, ինչպես նաեւ բացակայում է Հայաստանի պաշտոնական դիվանագիտական առաքելությունը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԱԽԸՆՏՐՈւՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉՏՆՏԵՍԵԼ

10 փետրվարի 2003 - 04:00 AMT  04:21 GMT
Այս տարվա բյուջետային հատկացումների մասին օրենքի վերջնական հաստատումից անմիջապես հետո ԱՄՆ-ի ադմինիստրացիան կոնգրեսին ներկայացրեց 2004թ-ի հատկացումների մասին օրենքի նախագիծը: Մեզ համար այս փաստաթուղթը նշանակալից է նրանով, որ ներկայացվում է զարգացող երկրներին օգնություն տրամադրելու չափը: Ինչպես եւ նախորդ երեք տարիներին, Սպիտակ տունը կրկին կոնգրեսին առաջարկել է կրճատել Հայաստանին առնչվող թվերը, քանի որ բնակչության թվի հետ համեմատ մեր երկիրը ստանում է ամենամեծ օգնությունը ԱՊՀ երկրների շարքում: Դժվար չէ կանխատեսել խորհրդարանականների արձագանքը: Կոնգրեսի հայկական խումբը պատրաստ է հակազդել ադմինիստրացիայի նախաձեռնությանը բոլոր այն հանձնաժողովներում, որոնցով անցնելու է օրինագիծը:
1
---