Քաղաքականություն.

ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ԼԻՈՎԻՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՆ ԶԳՈւՄ ԲԱՔՎ ՈւՄ

Ադրբեջանում միջազգային ահաբեկչական ցանցի ճյուղավորումների գործունեությանը վերաբերող նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

12 փետրվարի 2003
Անցյալ շաբաթ Մյունխենում կայացավ միջազգային 39-րդ հերթական գիտաժողովը նվիրված գլոբալ անվտանգության հարցերին: Այս լուրջ քննարկման ընթացքում ամբիոնից ասված շատ ելույթներ դուր չեն եկել Բաքվի ղեկավարներին: Հատուկ զայրույթ է նրանց մոտ առաջացրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի ելույթը: վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ճյուղավորումների ներկայաությունը Ադրբեջանում եւ Թուրքիայում: Ռուսաստանի զինվորական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հենց «Ալ Քաիդայի» եւ «Թալիբանի» Բաքվի ներկայուցուցչություններն են ֆինանսավորում եւ զինում Չեչնիայում կռվող զինվորներին:
 
---