12

ԿԸՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

25 փետրվարի 2003 - 22:20 AMT  11:33 GMT
Համաձայն նախագծի ` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 700 808 (49,48%) ընտրաձայն, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` 399 757 (28,22%) ընտրաձայն:

ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԵՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

25 փետրվարի 2003 - 21:56 AMT  11:33 GMT
Սվետլանա Գաննուշկինան, Պաատա Զաքերիշվիլին եւ Բեռնհարդ Կլաազենը ադրբեջանական կողմի հետ կքննարկեն Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմագերիների ու անհետ կորածների գործերով զբաղվող պետական հանձնաժողովների հանդիպում կազմակերպելու հարցը:

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԻՇՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԳԱԼ ՀՀՇ-Ի ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

25 փետրվարի 2003 - 21:48 AMT  11:33 GMT
«Հատկապես ՀՀՇ-ականների «արդարացված» ընտրական տեխնոլոգիաներն են հնարավորություն տալիս ընդդիմության «ընտրյալին» 28 տոկոս ձայներով հայտնվել ընտրությւոնների երկրորդ փուլում»,- հայտարարել է Յուրի Մանուկյանը:

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ 42 ՏՈԿՈՍԸ

25 փետրվարի 2003 - 21:13 AMT  11:33 GMT
Թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, վկայակոչելով շտաբի հաշվարկները, ավելացրել է, որ «այդ թիվը սրընթաց նվազում է»:

ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԹԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 107 ՄԱՐԴ

25 փետրվարի 2003 - 21:11 AMT  11:33 GMT
Հայաստանի արդարադատության նախարարության համաձայն, ձերբակալվածների շարքում զգալի թիվ են կազմում ավելի վաղ խուլիգանության, կողոպուտի, զենքի ապօրինի պահման, թմրանյութերի վաճառքի համար քրեական պատասխանատվության ենթարկված անձիք:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ Է ՄԻԱՑԵԼ ՖԼՈՐԻԴԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

25 փետրվարի 2003 - 18:55 AMT  11:33 GMT
Թոմ Ֆինիի միացմամբ Խմբի ներկայացուցիչների թիվը հասել է 119-ի:

ՃԱՊՈՆԻԱՆ ՓՈԽԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

25 փետրվարի 2003 - 18:48 AMT  11:33 GMT
Այդ մասին նախորդ օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Տեցուրո Յանոն:

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

25 փետրվարի 2003 - 18:09 AMT  11:33 GMT
Հանդիպման ընթացքում խորհրդարանականները կքննարկեն տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, եվրակառույցներին ինտեգրման ուղիները, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

ԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

25 փետրվարի 2003 - 18:08 AMT  11:33 GMT
Սանկտ Պետերբուրգում նախագահները կհավաքվեն քաղաքի 300-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար:

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

25 փետրվարի 2003 - 18:06 AMT  11:33 GMT
Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանման գրասենյակի դիտորդների առաքելության ղեկավար Պիտեր Այկերը տեղեկացրել է, որ հանդիպել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ եւ մտահոգություն հայտնել հանրահավաքներում հնչող հակասահմանադրական կոչերի մասին:
12
---