ՀՀ ԿԸՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ

6 մարտի 2003 - 18:34 AMT  20:52 GMT
Ընտրություններին մասնակցել է 1 583 107 ընտրող, որոնցից 1 037 031-ը իրենց ձայները տվել են Ռոբերտ Քոչարյանին, իսկ 499 288 մարդ` Ստեփան Դեմիրճյանին:

19:30 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 62,4 %

6 մարտի 2003 - 01:54 AMT  20:52 GMT
ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանի խոսքերով` երեւանում քվեարկել է ընտրողների 59,1%-ը:

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՅՈԹ ԱՀԱԶԱՆԳ

6 մարտի 2003 - 01:51 AMT  20:52 GMT
Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում միջադեպ է տեղի ունեցել երկու հարազատների միջեւ, որոնցից մեկը փորձել է գաղտնաբար նայել, թե ում օգտին է քվեարկում մյուսը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՂՀ ԶՈՐՔԵՐԸ ԳՈՐԻՍ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

6 մարտի 2003 - 00:54 AMT  20:52 GMT
Ս. Սարգսյանը պարզաբանել է, որ ԼՂՀ-ում պայմանագրային հիմունքներով ծառայողները տեղափոխվել են Գորիս` Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար` Լեռնային Ղարաբաղում ընտրատեղամասերի բացակայության պատճառով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

6 մարտի 2003 - 00:27 AMT  20:52 GMT
Այս մասին հայտնել է թեկնածուի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Վահագն Մկրտչյանը:

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ 76 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 մարտի 2003 - 00:13 AMT  20:52 GMT
Ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի լիազորված անձ նշել է, որ հիմնականում, խախտվում են իրենց թեկնածուի լիազորված անձանց եւ ընտրական հանձնաժողովի անդամների իրավունքները:

ՄԱՐՏԻ ՀԻՆԳԻՆ ԿՅԱՆՔԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈւՄ

3 մարտի 2003 - 04:00 AMT  20:52 GMT
Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն ընտրություններից միայն երկու օր առաջ հաստատեց երկրորդ փուլին մասնակցելու պատրաստակամության մասին: Ժողովրդական կուսակցության առաջնորդը հաշվի չառավ իր կողմնակիցների արմատական մասի կարծիքները, որոնք պնդում էին, թե իշխանության փոփոխությանն անհնար է հասնել օրինական ճանապարհով: Դեմիրճյանը ինքնաբացարկ չհայտարարեց եւ գնաց մինչեւ վերջ` հավատալով իր ուժերին եւ օրենքի հաղթանակմանը:
---