1

ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿԵՂԾԻՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ-Ն

15 մարտի 2003 - 19:47 AMT  18:15 GMT
ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ նման կարգի պաշտոնյաները սովորություն չունեն առանձնացնել կամ շնորհավորել ինչ-որ երկրում տեղի ունեցող ընտրությունների մասնակիցներին` ավելացնելով, որ իր տվյալներով, նրանք մտադիր են հայցով դիմել դատարան:

ԻՐԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

15 մարտի 2003 - 19:36 AMT  18:15 GMT
Մարտի 17 նախանշված Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազիի այցը Հայաստան հետաձգվել է Իրաքի շուրջ իրավիճակի սրման պատճառով:

ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

15 մարտի 2003 - 19:09 AMT  18:15 GMT
Երկու օր առաջ ընդհատված մատակարարումները վերսկսվել են վրացական կողմի խնդրանքով եւ կշարունակվեն 10 օր:

ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

15 մարտի 2003 - 19:01 AMT  18:15 GMT
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Զառա Դոլուխանովան պարգեւատրվել է «Հայրենիքի առջեւ ունեցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով:

ԱՊՐԻԼԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15 մարտի 2003 - 19:01 AMT  18:15 GMT
Ռուսաստանի արտաքին քաղաքական ասոցիացիան Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի հետ համատեղ նախատեսում է ապրիլի կեսերին «կլոր սեղան» անցկացնել Մոսկվայում «Ղարաբաղ` փոխզիջումների որոնում» թեմայով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿԴԻՄԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

15 մարտի 2003 - 18:22 AMT  18:15 GMT
«Մենք հետեւողական կլինենք օրինականության հաստատման գործում»,- երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը:

ԱՄՆ-Ն ԲԱՐՁՐ է ԳՆԱԳԱՀԱՏՈՒՄ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

15 մարտի 2003 - 18:21 AMT  18:15 GMT
Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը չափազանց կարեւոր աջակցություն են ցուցաբերել ահաբեկչության դեմ պատերազմին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՔ ԿԴՐՍԵՎՈՐԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

15 մարտի 2003 - 18:08 AMT  18:15 GMT
«Այս տարին Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ է, այդ պատճառով էլ կողմերից ոչ մեկը համաձայն չի գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՌԵՎԱՆՇԻ

12 մարտի 2003 - 04:00 AMT  18:15 GMT
Հայաստանում սկսվել է Ազգային ժողովի պատգամավորների թեկնածուների առաջադրման գործընթացը: Նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման հենց հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց կուսակցություններից ընդունել մայիսի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերը: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում պարտություն կրելով` ընդդիմությունը փորձում է առաջնայնություն վերցնել օրենսդիր իշխանությունում:
1
---