1

ՀՀ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՑԻ ԼՍՈՒՄԸ

3 ապրիլի 2003 - 23:26 AMT  01:52 GMT
Հայցվորի շահերը ներկայացնող կողմը հանդես են եկել միջնորդությամբ նիստը հետաձգելու մասին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ

3 ապրիլի 2003 - 22:44 AMT  01:52 GMT
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է ապրիլի 29-30 Թբիլիսիյում կայանալիք Կովկասյան քառյակի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Ռուսաստան) խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպման թեման:

«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

3 ապրիլի 2003 - 22:44 AMT  01:52 GMT
ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը այդպես է արձագանքել Դաշնային պետության պետքարտուղար Պավել Բորոդինի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Ռուաստանն ու Բելառուսը հանդես են գալիս ռուս-բելառուսական դաշնությանը Հայաստանի անդամակցության օգտին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է «ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՄԲ»

3 ապրիլի 2003 - 22:14 AMT  01:52 GMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է բողոք հայտնել Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ ԼՂՀ ղեկավար Արկադի Ղուկասյանի հանդիպումների առնչությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԻ ԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՇԱՆՍԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ

3 ապրիլի 2003 - 22:00 AMT  01:52 GMT
Հակաիրաքյան կոալիցիային միանալը «Ադրբեջանին դնում է մերժված երկրի վիճակում` եւ՛ մահմեդականների, եւ՛ Եվրոպայի հանդեպ» եւ սպառնում է Բաքվին «լիակատար մարգինալացմամբ», ասել է Հեյդար Ջեմալը:

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԴԵԼԻ

3 ապրիլի 2003 - 20:21 AMT  01:52 GMT
Այցը նախատեսվում է այս տարվա երկրորդ կեսին:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՆԱՎԹԻ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ

3 ապրիլի 2003 - 20:03 AMT  01:52 GMT
Տնտեսական աճն Ադրբեջանում եւ Ղազախստանում ապահովվում է ոչ թե իրականացվող բարեփոխումների հաշվին, այլ այնտեղ արդյունահանվող նավթի անսովոր բարձր գների շնորհիվ:

ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

3 ապրիլի 2003 - 19:12 AMT  01:52 GMT
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի թեկնածությունը հաստատվել է ձայների մեծամասնությամբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ապրիլի 2-ին կայացած նիստում:

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԷԲ-ԷՋ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

3 ապրիլի 2003 - 19:11 AMT  01:52 GMT
Էջը տրամադրում է մանրամասն տեղեկատվություն եւ լուսանկարներ աշխարհի 25 երկրներում գտնվող ցեղասպանության հուշակոթողների վերաբերյալ:

«ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՀԱՐՑՈւՄ ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ»

28 մարտի 2003 - 04:00 AMT  01:52 GMT
Պաշտոնական Բաքուն լիովին աջակցեց Իրաքի դեմ առանց ՄԱԿ-ի թույլտվությամբ ամերիկացիների սկսած ռազմական գործողությունները: Ադրբեջանը դարձավ Վաշինգտոնի կողմից ղեկավարվող կոալիցիայի անդամ 30 պետություններից մեկը: Այսպիսով, կարելի է ասել, որ Ադրբեջանն Իրաքի դեմ պատերազմի մեջ է: Առայժմ միավորման մեջ նրա մասնակցությունը սահմանափակվում է անգլոամերիկյան ռազմական ինքնաթիռներին օդային տարածք տրամադրելով: Բաքվի ԶԼՄ-ների հավաստմամբ, օրեր են լինում, երբ «Բինա» օդակայանում վայրէջք են կատարում 10-ից ավել «Հերկուլես» ինքնաթիռներ:
1
---