1

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈԻՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

5 ապրիլի 2003 - 21:11 AMT  06:30 GMT
Նրա կարծիքով` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ադրբեջանական կողմի հայտարարությունները «ադրբեջանական հողերի բռնազավթման» վերաբերյալ «ճիշտ ուղղություն» կտան ղարաբաղյան հակամարտության մասին ԵԽԽՎ զեկուցող աշխատանքին:

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

5 ապրիլի 2003 - 20:59 AMT  06:30 GMT
Գիտաժողովի ընթացքում առաջարկվել է օգտագործել ցեղասպանության ուսումնասիրման նոր ուղղություն` ի տարբերություն միայն Հոլոկոստի հետեւողական ուսումնասիրությունից, որը գիտնականների կարծիքով դանդաղեցնում է խնդրի գիտական ընդհանրացումները:

ԻՐԱՔԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ԶՈՒԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՃԻՇՏ ՉԷ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

5 ապրիլի 2003 - 19:57 AMT  06:30 GMT
Միեւնույն ժամանակ, ամերիկյան դիվանագետը կասկած է հայտնել Իրաքից հայ փախստականների Լեռնային Ղարաբաղում տեղավորման կապակցությամբ:

ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆՏԵՂ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ԸՆԹԱՆՈՒՄ

5 ապրիլի 2003 - 19:56 AMT  06:30 GMT
Թուրք եւ ալբանացի խորհրդարանականները, որոնք Երեւան էին ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ տնտեսական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, ցանկություն էին հայտնել այցելել Հայոց ցեղասպանության թանգարան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՄԱՆ ՕՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ

5 ապրիլի 2003 - 19:55 AMT  06:30 GMT
Հանրահավաքից հետո նախատեսված է երթ դեպի Կառավարության տուն, որտեղ տեղի է ունենալու պաշտոնադրման արարողությունը:

ԱՄԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՑԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԱՄՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

5 ապրիլի 2003 - 19:54 AMT  06:30 GMT
Նրանց խոսքերով` ԱՄԿ անդամները չպետք է խտրականության քաղաքականություն վարեն միմյանց նկատմամբ:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԵՎ ՉՎԵՐԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

5 ապրիլի 2003 - 19:50 AMT  06:30 GMT
Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց դիրքորոշման անսասանության մեջ վստահեցրել են Բրյուսել ժամանած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈւՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԷԿԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ

3 ապրիլի 2003 - 05:00 AMT  06:30 GMT
Անցյալ շաբաթ Վրաստանի խարհրդարանի մի խումբ պատգամավորներ հանդես եկան սենսացիոն հայտարարությամբ: Նրանց հաջողվել է բացահայտել վերջին տաս տարում Վրաստանի տարած էներգետիկ ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը: Օրենսդիրների ստեղծած ճգնաժամի պատճառները քննող հատուկ հանձնաժողովը պարզել է, որ Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարի գիտությամբ շատ կազմակերպություններ գաղտնի էլեկտրաէներգիա են վաճառում Ադրբեջանին:
1
---