1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՉԿԱՆ ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7 ապրիլի 2003 - 23:39 AMT  08:34 GMT
Դա այսօր Երեւանում կայացած հանդիպման ընթացքում հաստատել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լյու Գուչանը:

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ

7 ապրիլի 2003 - 23:03 AMT  08:34 GMT
Կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով օտար երկրներին ցուցաբերվող օգնության գծով ենթակոմիտեի առջեւ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է 2004 թվականին «շոկային շրջափակում» ապրող Հայաստանին հատկացնի ոչ թե 45 մլն դոլար, ինչպես առաջարկել է նախագահ Բուշը, այլ 90 մլն դոլար:

ՓԱՐԻԶՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

7 ապրիլի 2003 - 23:00 AMT  08:34 GMT
Արձանը կանգնեցնելու մտահղացումը ծագել է դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին, սակայն նախագիծը սկսել է կյանքի կոչվել 2001 թվականից` Փարիզի քաղաքային իշխանությունների հավանությանն արժանանալուց հետո:

ԱՄՆ-Ն ՎԵՐԱՑՐԵԼ Է ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԻՐԱՔԻ ՀԱՐԵՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

7 ապրիլի 2003 - 21:07 AMT  08:34 GMT
Ինչպես ընդգծում է ամերիկյան «Բոստոն գլոբ» թերթը, այդպիսով Վաշինգտոնը ձգտում է ստեղծել եւս մի շուկա այդ տարածաշրջանում զենքի առեւտրով զբաղվելու համար:

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՕՐԻԱՆԱԳԾԻ ՎԵՐՍՏԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

7 ապրիլի 2003 - 21:05 AMT  08:34 GMT
Դիտորդների կարծիքով, ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում ԱՄՆ վարչակազմից կարելի է սպասել անկանխատեսելի քայլեր:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՐԿՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

7 ապրիլի 2003 - 19:57 AMT  08:34 GMT
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է դիմել Պետդումային օրենսդրական նախաձեռնությամբ` երկրի զինված ուժերում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիներին ծառայության ընդունելու մասին:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ» ՄԻԱՑԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՕՀԱՅՈԻՑ

7 ապրիլի 2003 - 19:54 AMT  08:34 GMT
Այսպիսով ԱՄՆ Կոնգրեսի «հայկական խմբի» անդամների թիվը դարձել է 123:

ՀՈՒՆԻՍԻՆ ԵԽԽՎ-Ն ԿԼՍԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

7 ապրիլի 2003 - 19:51 AMT  08:34 GMT
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի խոսքերով, եթե մինչ այդ Հայաստանը փոփոխություններ չմտցնի Քրեական օրենսգրքում եւ չվավերացնի մահապատժի լիակատար վերացման արձանագրությունը , ապա ԵԽԽՎ-ն դա կարող է ընկալել որպես պարտավորությունների չկատարում:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈւՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԷԿԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ

3 ապրիլի 2003 - 05:00 AMT  08:34 GMT
Անցյալ շաբաթ Վրաստանի խարհրդարանի մի խումբ պատգամավորներ հանդես եկան սենսացիոն հայտարարությամբ: Նրանց հաջողվել է բացահայտել վերջին տաս տարում Վրաստանի տարած էներգետիկ ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը: Օրենսդիրների ստեղծած ճգնաժամի պատճառները քննող հատուկ հանձնաժողովը պարզել է, որ Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարի գիտությամբ շատ կազմակերպություններ գաղտնի էլեկտրաէներգիա են վաճառում Ադրբեջանին:
1
---