1

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ

12 ապրիլի 2003 - 21:05 AMT  13:01 GMT
Անկարան մտավախություն ունի, որ եթե փաստաթղթից չհանվի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ապա, «հայկական հարցի» գաղափարները պաշտոնապես կընդունվեն ԱՄՆ Կոնգրեսի արձանագրություններում»:

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԱՄՆ

12 ապրիլի 2003 - 20:27 AMT  13:01 GMT
Այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնի հանդիպման ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

12 ապրիլի 2003 - 20:26 AMT  13:01 GMT
Նրա կարծիքով, Հայաստանի շրջափակված լինելը, ինչպես նաեւ «պատերազմող երկրի» կարգավիճակը թույլ չեն տալիս հանրապետություն ներդրումներ ներգրավել, ինչն իր հերթին ապակայունացնում է երկրի ներքաղաքական իրավիճակը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

12 ապրիլի 2003 - 19:50 AMT  13:01 GMT
Հեյդար Ալիեւը հանդիպել է Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Ռոսս Ուիլսոնի, Ռիչարդ Մայլսի եւ Ջոն Օրդուեյի հետ, որոնք Բաքվում անց են կացնում Հարավային Կովկասի երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հանդիպումը:

ԵՐԿՈՒՇԱԲԹՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԱՆՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՍԻԲԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

12 ապրիլի 2003 - 19:49 AMT  13:01 GMT
Հայաստանի խոշոր ավիաընկերություններից մեկը` «Հայկական ավիաուղիները» ապրիլի 15-ից դադարեցնում է իր գործունեությունը:

ՀՀ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 8 ՀԱԶԱՐ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

12 ապրիլի 2003 - 19:47 AMT  13:01 GMT
Երեւանը բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին համոզվել, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ասել է նա:

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԴԵՌԵւՍ «ՎԵՐԱՁԵւՈւՄ» ԵՆ ՔԻ-ՎԵՍԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

8 ապրիլի 2003 - 05:00 AMT  13:01 GMT
Ապրիլի վերջին, մայիսի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը ղարաբաղյան հակամարտության կողմերը ներկայացնող երեք պետությունների մայրաքաղաքներ: Ստացված տեղեկությունների համաձայն, հաշտարարները մտադիր են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել հակամարտության կարգավորման նոր տեսակետներ: Սակայն, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ միջնորդների առաջարկներն արմատապես նոր սխեմաներ, նախկին քննարկումները հակասող տարբերակներ են ներառում:
1
---