12

«CAUCASUS AIRLINES» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԵՐԵՎԱՆԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԵՎ

3 մայիսի 2003 - 00:11 AMT  00:31 GMT
Արտասահմանում մասնավոր ներդրումների հարցերով ամերիկյան կորպորացիաի նախագահ Պիտեր Վաթսոնի խոսքերով` կորպորացիան կտրամադրի ամերիկյան «Pacific International Holdings,Inc.» ընկերությանը 4,6 մլն դոլարի չափով վարկ երկու ինքնաթիռ ձեռք բերելու համար, որոնք կանոնավոր չվերթներ կիրականացնեն Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ:

ՕԳՈՍՏՈՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

3 մայիսի 2003 - 00:00 AMT  00:31 GMT
Սպորտային այդ տոնին կմասնակցեն աշխարհի 30 երկրի հայ մարզիկներ:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2 մայիսի 2003 - 23:33 AMT  00:31 GMT
Ճանաչողական այցով Երեւանում է գտնվում Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայեն Ֆոլը:

ԴԵՌԵՎՍ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ԵՎՐԱՍՏԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

2 մայիսի 2003 - 23:14 AMT  00:31 GMT
«Ես կարծում եմ, որ ԵվրԱսՏԸ-ն պետք է առայժմ կայանա որպես իրապես գործող կառույց, իսկ նրա 5 անդամներից 4-ը պետք է վերջացնեն ԱՀԿ ինտեգրվելու աշխատանքը, եւ միայն դրանից հետո կարելի է քննարկել Ընկերակցությանը Հայաստանի անդամակցելու հարցը»,- ասել է նա:

ՎՈՒՈՒԱՄ-Ի ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

2 մայիսի 2003 - 22:23 AMT  00:31 GMT
Ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Կախա Սիխարուլիձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն հուլիսի 3-4-ը Յալթայում կայանալիք ՎՈՒՈՒԱՄ-ի պետությունների ղեկավարների հերթական հանդիպման նախապատրաստման հետ կապված հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2 մայիսի 2003 - 22:19 AMT  00:31 GMT
Այդ մասին է հաղորդել Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը` մեկնաբանելով թուրք պրոֆեսոր Թայար Արընի վերջերս արված հայտարարությունը, որում նա կոչ է արել բացել «Հայաստանի արխիվները, որպեսզի արեւմուտքի հետազոտողները հնարավորություն ունենան անաչառ գնահատական տալ» անցյալի իրադարձություններին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

2 մայիսի 2003 - 20:49 AMT  00:31 GMT
Թուրքիան եւ Ադրբեջանը հրաժարվել են մասնակիցներ ուղարկել Երեւան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ՎԻՐՈՒՍԻ ԵՐԿԻՐ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

2 մայիսի 2003 - 20:15 AMT  00:31 GMT
Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը, հանրապետությունում ատիպիկ թոքաբորբով հիվանդանալու դեպքեր չեն հայտնաբերվել:

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹ Է ԲԱՑՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՊՐԱՀԱՅԻ ՄԻՋԵՎ

2 մայիսի 2003 - 20:14 AMT  00:31 GMT
Մայիսի 11-ից սկսած «Չեխական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները շաբաթը երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնեն Երեւանից Պրահա եւ հակառակը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՏԱՇՔԵՆՏՈՒՄ

2 մայիսի 2003 - 19:25 AMT  00:31 GMT
Ուզբեկստանի մայրաքաղաքում հայկական պատվիրակության անդամները կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը եւ նրա ներդրումային դաշտը, ինչպես նաեւ բանակցություններ կվարեն ՎԶԵԲ-ի ղեկավարության եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ:
12
---