Քաղաքականություն.

ԲԱՔՎՈւՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

Ադրբեջանական վահաբբիթը, գազանորեն մորթելով մի հրեուհու, հայտարարել է, որ «աստվածահաճո գործ է» արել:

17 մայիսի 2003
Այս օրերին ամբողջ աշխարհում տոնում են Իսրայելի պետության ձեւավորման 55-րդ տարելիցը: Ադրբեջանական հակասեմիտները որոշել են յուրովի տոնել այդ օրը: Անցյալ շաբաթ Ադրբեջանի մայրքաղաքում վահաբիթթական բազմաթիվ կազմակերպություններից մեկի անդամը գազանորեն սպանել է ծեր հրեուհու: 25-ամյա բաքվեցի Էլդարն իր արարքը բացատրել է նրանով, որ հրեուհուն սպանելով ցանկացել է «աստվածահաճու գործ» անել եւ դրախտ ընկնել: Իսրայելական մամուլն անմիջապես արձագանքել է կատարվածին: Թել-Ավիվում հրատարակվող «Yedi'ot Aharonot» թերթի տվյալներով, «տարեց կնոջը սպանող մուսուլմանը խոստովանել է, որ տեղական ծայրահեղական խմբավորումներից մեկի կողմնակիցն է»:
 
---