13:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ՍՏԱՑԵԼ Է 5 ԲՈՂՈՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

25 մայիսի 2003 - 23:07 AMT  11:14 GMT
Բողոքներից մեկը, ստացված Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 11-րդ ընտրական տեղամասից, հայտնում էր ընտրացուցակներում որոշ քաղաքացիների ազգանունների բացակայության մասին, ինչի պատճառով նրանք ստիպված էին իրենց քվեարկելու իրավունքը վերականգնել դատարանի միջոցով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԺՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

25 մայիսի 2003 - 21:46 AMT  11:14 GMT
Նրա կարծիքով, նոր խորհրդարան ընտրված պատգամավորները, այդ թվում նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, պետք է սկսեն ոչ թե իմպիչմենտից, այլ իշխանության թեւերի միջեւ հստակ հավասարակշռության հաստատումից, գործադիր իշխանության հստակ կարգավիճակի եւ նրա պատասխանատվության սահմանումից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

25 մայիսի 2003 - 21:05 AMT  11:14 GMT
Հայաստանում են գտնվում դիտորդներ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակից, ԵԽԽՎ-ից, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովից:

14.00-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 18 ՏՈԿՈՍԸ

25 մայիսի 2003 - 21:04 AMT  11:14 GMT
14.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է երկրի 417 966 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 18,33 տոկոսը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅՑԵՐԻ ՏԱՐԱՓԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

25 մայիսի 2003 - 20:41 AMT  11:14 GMT
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դա բացատրել է նրանով, որ «ընտրություններին մասնակցում են ավելի քան 20 կուսակցություններ եւ դաշինքներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ սպասելիքներ ունի»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵՆ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ

25 մայիսի 2003 - 20:17 AMT  11:14 GMT
Ընդդիմությունը, նրա խոսքերով, չի կարող մտնել կոալիցիայի մեջ, քանի որ այդ դեպքում այն դադարում է լինել ընդդիմություն:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ՔԱՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

25 մայիսի 2003 - 19:41 AMT  11:14 GMT
Նրա խոսքերով, եթե խորհրդարանական ընտրություններն ընթանան առանց խախտումների, ապա դա փրկություն կլինի իշխանությունների համար:

ՔԻՉ ԹԵ ՇԱՏ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ԿԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

25 մայիսի 2003 - 19:39 AMT  11:14 GMT
«Արդարություն» դաշինքի համանախագահի խոսքերով, «խորհրդարանական ընտրությունները չի կարելի դիտարկել նախագահի ընտրությունների բացասական հետեւանքների համատեքստում»:

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ

25 մայիսի 2003 - 19:29 AMT  11:14 GMT
Ընտրազանգվածը պետք է ընտրի երկրի բարձրագույյն օրենսդիր մարմնի 131 պատգամավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ԵՎ ԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՕԳՏԻՆ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է

25 մայիսի 2003 - 19:26 AMT  11:14 GMT
Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է, որ հասարակությունը ճիշտ քայլ կկատարի` քվեարկելով այսօր հանրաքվեի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների օգտին:
---