1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ» ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ

17 հունիսի 2003 - 22:30 AMT  00:11 GMT
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, «Օրինաց երկիր» կուսակցության տվյալ առաջարկությունը չի ընդգրկվել նոր կառավարության գործունեության ծրագրում` նկատի ունենալով դրա անիրական լինելը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

17 հունիսի 2003 - 22:27 AMT  00:11 GMT
Նախօրեին մոտավորապես ժամը 21-ին Ադրբեջանի տարածքից կրակոցներ են հնչել, որոնց ի պատասխան, ղարաբաղյան կողմից նույնպես մի քանի կրակոց է արձակվել:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

17 հունիսի 2003 - 22:23 AMT  00:11 GMT
Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությունով, որում կոչ է արվում Թուրքիային չբացել հայկական սահմանը, մինչեւ որ Հայաստանը չկատարի իր առջեւ դրված պայմանները:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

17 հունիսի 2003 - 20:09 AMT  00:11 GMT
Եվրամիությունում նախագահող Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Մագրիոտիսի խոսքերով` դա հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել ԵՄ եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ

17 հունիսի 2003 - 19:33 AMT  00:11 GMT
Այսօր Հայաստանի Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է ՌԴ մայրաքաղաք` մասնակցելու Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների միավորված կոլեգիայի նիստին:

ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

17 հունիսի 2003 - 19:19 AMT  00:11 GMT
Համաժողովին մասնակցում են ՄՎԽ անդամ Համագործակցության 10 պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, եւ Ուկրաինայի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարները:

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՎ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

17 հունիսի 2003 - 19:17 AMT  00:11 GMT
Մաքսակետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ԳԱԶ-31 ավտոմեքենայի գաղտնարանում գտնվող ավելի քան 27 կգ հաշիշ, որը պետք է Ռուսաստանով տեղափոխվեր Ճապոնիա:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

17 հունիսի 2003 - 19:17 AMT  00:11 GMT
Հուշարձանը կտեղադրվի Օպերային թատրոնին հարակից տարածքում, որտեղ ներկայումս բարեկարգման աշխատանքներ են իրականացվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՇԱԳԻՐ

17 հունիսի 2003 - 19:15 AMT  00:11 GMT
Փաստաթուղթն ստորագրվել է հունիսի 14-16-ը Երեւանում կայացած պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան խորհրդատվությունների երկրորդ նիստի շրջանակներում:

ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՁԳՏՈւՄ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ

13 հունիսի 2003 - 05:00 AMT  00:11 GMT
Հայաստանում մեծ բիզնեսի ներխուժումը քաղաքականություն, թերեւս, կարեւորագույն տարբերող հատկանիշը դարձավ խորհրդարանական վերջին ընտրություններում: Ազգային բուրժուազիան նոր ազգային ժողովին առավել լայն է ներկայացված, քան այն դրան արժանի է: Քսանից ավելի հայտնի բիզնեսմեններ հաղթանակ տարան պատգամավորական մանդատի ձեռք բերման մրցակցությունում: Օրենքի համաձայն` նրանք պետք է հրաժարվեն իրենց ընկերությունների ղեկավարումից եւ բացառապես կենտրոնանան օրենսդրական գործունեությամբ:
1
---