Քաղաքականություն.

ՍՏՐԱՍԲՈւՐԳՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՎԵԼ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազորությունները չընդունելու մասին զեկույցն ընդունվել է զուտ միայն որպես ի գիտություն:

28 հունիսի 2003
Աշխատանքներն է ավարտել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Նոր ձեւավորված հայկական պատվիրակության անդամների համար առաջին աշխատանքային շաբաթը դժվար եղավ: Նրանք ստիպված եղան բավականին խիստ գնահատականներ լսել մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ընտրությունների արդյունքների մասին զեկույցը ներկայացնող Բերնարդ Շրայներն առաջարկեց չշտապել ճանաչել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազությունները` նկատի ունենալով քվեարկության եւ ձայների հաշվարկման ընթացքում տեղ գտած խախտումները: Զեկուցողը Վեհաժողովի բյուրոյին առաջարկեց Հայաստան ուղարկել փորձագետների խումբ` երկրում ետընտրական գործընթացներն ուսումնասիրելու համար: Ենթադրվում է, որ ԵԽԽՎ-ի հաջորդ նստաշրջանում քննարկվող հայկական պատվիրակության լիազորությունների մասին հարցում դիտորդների գնահատականները որոշիչ կլինեն:
 
---