1

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

5 հուլիսի 2003 - 19:56 AMT  08:02 GMT
Հաջորդ շաբաթ կստորագրվի Հայաստանի ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերությանը հանձնելու շուրջ պայմանագիրը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

5 հուլիսի 2003 - 19:39 AMT  08:02 GMT
Թուրքական մամուլը չի բացառում սենատորների կողմից այդ օրինագծի ընդունման հավանականությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

5 հուլիսի 2003 - 18:57 AMT  08:02 GMT
Տոնի կապակցությամբ Հայաստանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել երկրի բարձրագույն ղեկավարությունը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԻՐԱՌՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

1 հուլիսի 2003 - 05:00 AMT  08:02 GMT
Եվրոպայի խորհրդի խարհրդարանական վեհաժողովը որոշել է հաջորդ նստաշրջան տեղափոխել Ադրբեջանում քաղբանտարկյալներին առնչվող բելգիացի պատգամավոր Ջորջ Կլեյֆարդի ներկայացրած զեկույցի քննարկումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հենց ինքը` զեկուցողը` առաջարկելով պաշտոնական Բաքվին ժամանակ տալ իրեն ներկայացված ուլտիմատումը կատարելու համար: Այսպիսով, այս երկրի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը հետաձգվել է եւս երեք ու կես ամիս: Սա վերջնաժամկետն է: Քչերն են հավատում, որ մինչ Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը Հեյդար Ալիեւի վարչակարգը կհամաձայնի կատարել ԵԽԽՎ-ի պայմանները եւ ազատել ավելի քան 200 քաղբանտարկյալներին: Սա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին Ադրբեջանը նվազագույնը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, իսկ առավելագույնը` այս միջազգային կազմակերպության անդամությունից:
1
---