Քաղաքականություն.

ԱՄԵՐԻԿԱՆ ԹՈւՐՔԵՐԻՆ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԺԵԼ ՑԵԱՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՄԲ

Հյուսիսային Քրդստանում տեղի ունեցած պատահարը կնպաստի նրան, որ ԱՄՆ-ի կոնգրեսը կընդունի հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:

8 հուլիսի 2003
Ինչպես արդեն հայտնել էինք, այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատը վերանայելու է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը փաստացի ճանաչող օրինագիծը: Մարդկության դեմ ուղղված զանգվածային հանցագործությունների կանխման մասին օրենքի ընդունման 15-ամյակի կապակցությամբ կազմված այս փաստաթուղթը Սենատի օրակարգ է մտել չափազանց հարմար ժամանակ: Վերջերս Իրաքի հյուսիսում տեղի ունեցած թուրք-ամերիկյան պատահարը օրինագծի ընդունման համար նպաստավոր մթնոլորտ է ստեղծել: Սա արդեն գիտակցում են նաեւ Թուրքիայում: «Turkish Daily News» ազդեցիկ թերթն օրերս մի նյութ է տպագրել, որում ասված է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների զգալի սառեցումը կարող է հանգեցնել նրան, որ ամերիկյան օրենսդիրներն ընդունեն հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:
 
---